Civil Consciousness - Մեր մասին
  • :
  • :


Գտե՛ք մեզ
Մեր մասին
Պատմությունը
Ո՞վ ենք մենք
Իրավական ակտեր

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2012 թվականին: Այն ազատական սկզբունքների հիման վրա, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության խթանման ու զարգացման նպատակով ստեղծված հասարակական կազմակերպություն է: Վերջինիս ստեղծմանը նպաստել է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական գիտակցություն սերմանելու և այն զարգացնելու անհրաժեշտությունը: «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ-ում ստեղծված իրավիճակի փոփոխության միակ ելքը տեսնում է ազատական գաղափարախուսության համատեքստում ձևավորված քաղաքացիական գիտակցության կիրառման մեջ և այդ շրջանակներում էլ ծավալում է իր գործունեությունը:

2012 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ-ում ծավալված առաջին ուսանողական լայնամասշտաբ շարժումը (ԵՊԼՀ ուսանողական շարժումը), մասնավորապես, արագացրեց կազմակերպության պաշտոնական գրանցումը: Ուսանողական շարժման ընթացքում ստեղծված երիտասարդական կոնսոլիդացիան շարժման ավարտից հետո իր ողջ ներուժը ծառայեցրեց Կազմակերպության նպատակների իրագործմանը:

Կազմակերպության հիմնական նպատակն է ներկայացնել և պաշտպանել երիտասարդության և ուսանողության իրավունքներն ու շահերը: Կազմակերպության հիմնական խնդիրներն են'օրենքով սահմանված կարգով' նպաստել երիտասարդության սոցիալ տնտեսական, հոգևոր մշակութային խնդիրների լուծմանը, նպաստել ՀՀ տարածքում երիտասարդության և ուսանողության իրավական և քաղաքացիական գիտակցության բարձրացմանն ու զարգացմանը, համախմբել երիտասարդությանը կազմակերպության նպատակների և ծրագրերի իրականացման շրջանակներում, մարդու իրավունքների, մամուլի և խոսքի ազատության պաշտպանությունը, ՀՀ-ում ժողովրդավարության խթանումն ու զարգացումը:

Կազմակերպության հիմնական խնդիրների իրականացման ձևերն են' ժողովրդավարության արդի չափանիշներին համապատասխանող օրինագծերի մշակում, քաղաքագիտական ուսումնական ծրագրերի իրականացում դասընթացների, սեմինարների տեսքով, հրատարակչական աշխատանքի իրականացում (այդ թվում' համաշխարհային արժեքավոր աշխատությունների հայերեն թարգմանություն), վերլուծությունների և հետազոտությունների իրականացում, հրապարակային միջոցառումների անցկացում:

Իր գործունեության տարիների ընթացքում կազմակերպությունը բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել, որոնք բխել են կազմակերպության խնդիրներից և նպատակներից։ Երկու տարիների ընթացքում «ՔԳ» ՀԿ—ն համագործակցել է քաղաքացիական և քաղաքական դաշտում գործող մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների և քաղաքացիական նախաձեռնությունների հետ։ «ՔԳ» ՀԿ–ն սերտ գործընկերային կապեր ունի նաև ԱՄՆ Միջազգային Ժողովրդավարության Զարգացման կողմից ֆինանսավորվող Ազգային Ժողովրդավարության Ինստիտուտի (USAID NDI) հայաստանյան գրասենյակի հետ։ Մասնավորապես, կազմակերպության առավել ակտիվ անդամները մասնակցել են «ԱԺԻ» կողմից անցկացվող ամենամյա կին և երիտասարդ առաջնորդների դպրոցներին։