Civil Consciousness - Մեր մասին
  • :
  • :


Գտե՛ք մեզ
Մեր մասին
Պատմությունը
Ո՞վ ենք մենք
Ոլորտներ
Ղեկավար կազմ
Իրավական ակտեր

ՀԿ խորհրդի անդամներ

Նարեկ Սամսոնյան
Ծնվել է 1990 թվականին Երևանում: Սովորել է Վ. Բրյուսովի անվան Երևանի Պետական Լեզվաբանական համալսարանի ՄՀ ֆակուլտետի Անգլերեն-Քաղաքագիտություն բաժինը: «ՔԳ» ՀԿ հիմնադիր անդամ է: 2013 թվականի Սեպտեմբերի 21-ին վերընտրվել է «Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ Խորհրդի Նախագահի պաշտոնում: Ներկայումս հանդիսանում է «ՔԳ» ՀԿ խորհրդի Նախագահն ու Արտաքին ոլորտի պատասխանատուն:
Լուսինե Առաքելյան
Ծնվել է 1993 թվականին Երևանում: Սովորել է Վ.Բրյուսովի անվան Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարանի ՄՀ ֆակուլտետի Անգլերեն-Քաղաքագիտություն բաժնում: «ՔԳ» ՀԿ հիմնադիր անդամ է, 2013 թվականին վերընտրվել է «Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ խորհրդի անդամ:
Ներկայումս «ՔԳ» ՀԿ Ուսումնական ոլորտի պատասխանատուն է, ինչպես նաև, Կազմակերպության Ներքին գործերի հարցով փոխնախագահը:
Տաթևիկ Վարդանյան
Ծնվել է 1992 թվականին Երևանում: Սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական համալսարանի ՕԼՖ ֆակուլտետի Անգլերեն բաժնում: Մասնագիտությամբ լեզվաբան է: «ՔԳ» ՀԿ հիմնադիր անդամ է, 2013 թվականին վերընտրվել է «Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ խորհրդի անդամ: Ներկայումս «ՔԳ» ՀԿ Ներքին ոլորտի պատասխանատուն է:
Մարինե Շահնազարյան
Ծնվել է 1979 թվականին Երևանում: 2001 թվականին ավարտել է Երևանի Ճարտարապետության և Շինարարության Պետական Համալսարանը: Քաղաքային Շինարարության և Տնտեսության մասնագետ է:
«ՔԳ» ՀԿ հիմնադիր անդամ է, 2013 թվականի սեպտեմբերի 21-ին վերընտրվել է «Քաղաքացիական Գիտակցություն» ՀԿ խորհրդի անդամ: Ներկայումս «ՔԳ» ՀԿ Քաղաքական ոլորտի պատասխանատուն է, ինչպես նաև, Կազմակերպության Արտաքին գործերի հարցով փոխնախագահը:
Ավետիք Աբգարյան

Ծնվել է 1979 թվականին Երևանում: 2003 թվականին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Մասնագիտությամբ Միջազգայնագետ է: «ՔԳ» ՀԿ հիմնադիր անդամ է, 2013 թվականի Սեպտեմբերի 21-ին վերընտրվել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ խորհրդի անդամ: Ներկայումս «ՔԳ» ՀԿ Կազմակերպչական ոլորտի 2 պատասխանատուններից մեկն է:


Դավիթ Մկրտչյան
Ծնվել է 1987 թվականին Երևանում: 2011 թվականին ավարտել է Վ. Բրյուսովի անվան Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարանի ԼՄՀ ֆակուլտետի անգլերեն-քաղաքագիտություն բաժինը: Մասնագիտությամբ Քաղաքագետ է: «ՔԳ» ՀԿ խորհրդի անդամ է ընտրվել 2013 թվականի Սեպտեմբերի 21-ին:
Լիլիթ Իվանյան
Ծնվել է 1992 թվականին Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական Համալսարանի ԼՄՀ ֆակուլտետի Քաղաքագիտություն բաժինը: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ խորհրդի անդամ է ընտրվել 2013 թվականի սեպտեմբերի 21-ին: Ներկայումս «ՔԳ» ՀԿ Հանրային կապերի և տեղեկատվության ոլորտի պատասխանատուն է, ինչպես նաև, Կազմակերպության մամուլի խոսնակը:
Սիմա Բոսնոյան
Ծնվել է 1993 թվականի հունվարի 23-ին Երևանում: Սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական Համալսարանի ՄՀ ֆակուլտետի քաղաքագիտության բաժնում: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ խորհրդի անդամ է ընտրվել 2013 թվականի սեպտեմբերի 21-ին: Ներկայումս «ՔԳ» ՀԿ Անձնակազմի հետ տարվող աշխատանքները համակարգող ոլորտի պատասխանատուն է:
Էմմա Թորոսյան
Ծնվել է 1992 թվականի հուլիսի 2-ին Չարենցավան քաղաքում: Ավարտել է Վ.Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական Համալսարանը: Մասնագիտությամբ լեզվաբան է:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ խորհրդի անդամ է ընտրվել 2013 թվականի սեպտեմբերի 21-ին: Ներկայումս «ՔԳ» ՀԿ Կազմակերպչական ոլորտի 2 պատասխանատուներից մեկն է:

ԱՈՒՖ խորհրդի անդամներ

Դավիթ Արզումանյան

Ծնվել է 1992 թվականին Երևանում: Սովորում է Երևանի Պետական Ճարտարապետական համալսարանի Տրանսպորտի բաժնում: Ներկայումս Կազմակերպության Ուսանողական ոլորտի պատասխանատուն է, «ԱՈւՖ» ՈւՄ Խորհրդի նախագահը, ինչպես նաև, ԵՊՃՀ «ԱՈւՖ» ակումբի նախագահը:

Դավիթ Ֆիդանյան

Ծնվել է 1991 թվականին Երևանում: Սովորել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Պատմության բաժնում: Մասնագիտությամբ պատմաբան է: Ներկայումս հանդիսանում է «ԱՈւՖ» ՈւՄ Խորհրդի Արտաքին հարցերի գծով փոխնախագահ, ինչպես նաև Կազմակերպության Քաղաքացիական հասարակության հետ տարվող աշխատանքների ոլորտի պատասխանատու:

Էլմա Վարդանյան

Ծնվել է 1993 թվականին Էջմիածին քաղաքում:Սովորել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՕԼ ֆակուլտետի Անգլերեն-լեզվաբանություն բաժնում:

Մասնագիտությամբ լեզվաբան է:Ներկայումս «ԱՈւՖ» ՈւՄ Խորհրդի ուսումնական գծով փոխնախագահն է:

Անի Թորոսյան

Ծնվել է 1993 թվականին Երևանում: Սովորոել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՄՀ ֆակուլտետի Անգլերեն-քաղաքագիտություն բաժնում: Մասնագիտությամբ քաղաքագետ է: Ներկայումս «ԱՈւՖ» ՈւՄ Խորհրդի քարտուղարն է:

Նարինե Ղազինյան

Ծնվել է 1993 թվականին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում: Սովորել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՕԼ ֆակուլտետի Անգլերեն-լեզվաբանություն բաժնում: Մասնագիտությամբ լեզվաբան է: Ներկայումս «ԱՈւՖ» ՈւՄ Խորհրդի անդամ է:

Քրիստինե Մանգասարյան

Ծնվել է 1994 թվականին Արարատի մարզի Բյուրավան գյուղում: Սովորում է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում: Մասնագիտությամբ բուժքույր է: Ներկայումս «ԱՈւՖ» ՈւՄ Խորհրդի անդամ է, ինչպես նաև ԵՊՀԲՔ «ԱՈւՖ» ակումբի նախագահը:

Իշխան Խոսրովյան

Ծնվել է 1989 թվականին Երևանում: Ներկայումս հանդիսանում է «ԱՈւՖ» ՈւՄ Խորհրդի անդամ, ինչպես նաև Կազմակերպության հանձնաժողովների ներկայացուցիչ:

Անի Այվազյան

Ծնվել է 1993 թվականին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում: Սովորել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՕԼ ֆակուլտետի Անգլերեն- լեզվաբանություն բաժնում: Մասնագիտությամբ լեզվաբան է: Ներկայումս «ԱՈւՖ» ՈւՄ Խորհրդի անդամ է:

Գոհարիկ Հավհաննիսյան

Ծնվել է 1993 թվականին Թալին շրջանի Իրինդ գյուղում: Սովորել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՕԼ ֆակուլտետի Անգլերեն-լեզվաբանություն բաժնում: Մասնագիտությամբ լեզվաբան է: Ներկայումս «ԱՈւՖ» ՈւՄ Խորհրդի անդամ է:

Տաթև Արշակյան

Ծնվել է 1993 թվականին Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում: Սովորոել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՄՀ ֆակուլտետի Անգլերեն-քաղաքագիտություն բաժնում: Մասնագիտությամբ քաղաքագետ է: Ներկայումս «ԱՈւՖ» ՈւՄ Խորհրդի անդամ, ԵՊԼՀ «ԱՈւՖ» ակումբի փոխնախագահը: