Civil Consciousness - «ԱՈւՖ» ՈւՄ-ի գործունեության 1 տարին
  • :
  • :


Գտե՛ք մեզ
«ԱՈւՖ» ՈւՄ
«Ազատ ուսանողների ֆորու...
«ԱՈւՖ» ՈւՄ Խորհրդի նիստ...
Բրյուսովի Ուսանողական Շ...
«ԱՈւՖ» ՈւՄ Խորհրդի անդա...
«ԱՈւՖ» ՈւՄ հանդիպում-քն...
«Մամուլի դերը հասարակու...
«ԱՈւՖ» ՈւՄ-ի այցը Մատեն...
«ԱՈւՖ»ՈւՄ-ի այցը Հայաստ...
«ԱՈւՖ» ՈւՄ-ի այցը Պատմո...
«ԱՈւՖ» ՈՒՄ-ի այցը Մատեն...
«ԱՈւՖ»-Ի Մասին
«ԱՈւՖ» Հայտարարություն
«ԱՈւՖ» ՈւՄ-ի գործունեու...
«ԱՈւՖ» ՈւՄ-ի գործունեության 1 տարին

«Ազատ ուսանողների ֆորում» ՈւՄ

«Ազատ ուսանողների ֆորում»-ը «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ուսանողական միությունն է, որն իր անդամների շահերի ընդհանրությամբ ստեղծված կամավոր միավորում է: Այն իր գործունեությունը սկսել է ծավալել 2012 թվականի նոյեմբերի 11-ից և շարունակում է գործել հասարարական և երիտասարդական (ուսանողական) շրջանակներում մինչ օրս:

«ԱՈւՖ» ՈւՄ-ի հիմնական նպատակն է ներկայացնել և պաշտպանել ուսանողության իրավունքներն ու շահերը ՀՀ ուսումնական հաստատություններում, նպաստել դրանցում ուսանողության իրավական, քաղաքական և քաղաքացիական գիտակցության, ինչպես նաև գիտակրթական մակարդակի բարձրացմանն ու զարգացմանը, համախմբել ուսանողությանը իր նպատակների և ծրագրերի իրականացման շրջանակներում, պաշտպանել ուսանողների իրավունքները և շահերը տվյալ ուսումնական հաստատությունում, հետևողական լինել ուսումնական հաստատություններում տեղի ունեցող խախտումներին, բարձրաձայնել դրանց մասին և համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց վերացման շուրջ:

Ի սկզբանե ուսանողական միությունն իր ողջ գործունեությունը տեսնում էր ուսումնական հաստատություններում ակումբային կարգավիճակ ունեցող խմբերի ստեղծմամբ, որոնք պետք է զբաղվեին ուսումնական հաստատություններում առկա և լոկալ խնդիրների լուսաբանմամբ, դրանց լուծման ուղիների փնտրմամբ, ինչպես նաև ուսանողությանը մշակութաժամանցային և հասարակական տարբեր միջոցառումներում ներգրավման խնդիրներով: Դրա հետ մեկտեղ, կային երիտասարդ անհատներ, որոնք, չլինելով ուսանողներ, պակաս չէին հետաքրքրված նման խնդիրների լուծման ուղիներ գտնելու հարցերով, և որոնք իրենց գործունեությունը տեսնում էին «ԱՈւՖ»-ի շրջանակներում: Այդպիսով, որոշվեց ձևավորել «ԱՈւՖ» ՈւՄ Խորհուրդը, որի կազմում ընդգրկվեցին'

Տաթևիկ Վարդանյանը - «ԱՈւՖ» ՈւՄ նախագահ

Արեգ Սարգսյանը և Անժելա Միքայելյանը - «ԱՈւՖ» ՈւՄ փոխնախագահներ,

Սիմա Բոսնոյանը - «ԱՈւՖ» ՈւՄ քարտուղար,

Էմմա Թորոսյանը, Անի Մուրադյանը, Ալիսա Սիմոնյանը - «ԱՈւՖ» ՈւՄ մասնաճյուղային ակումնների անդամներ,

Վրեժ Սարգսյանը և Դավիթ Ֆիդանյանը – երիտասարդ անհատներ, որոնք զբաղվում էին երիտասարդական-հասարակական հարցերով:

Խորհրդի ձևավորումից հետո առաջնահերթությունը տրված էր բուռն և բովանդակալից աշխատանքին, որը մոտալուտ ապագայում արդեն իսկ պետք է ցույց տար դրական արդյունքներ: Խորհրդի անդամները ջանք չէին խնայում ուսանողության շրջանում «ԱՈւՖ»-ի ծրագրերի լուսաբանման և դրանք, որքան հնարավոր է լայն շրջանակներին հասանելի դարձնելու համար: Առաջին քայլը' տեղեկատվական ոլորտում լայն աշխատանքների ծավալումն էր, թե՛ ԶԼՄ-ների, թե սոցիալական և տեղեկատվական կայքերի միջոցով: Մասնավորապես, «Facebook» սոց.ցանցում բացվեց «Ազատ Ուսանողների Ֆորում» ՈւՄ անունը կրող խումբ, որի հիմնական նպատակն է իրականացնել բանավեճ-քննարկումներ' ուսանողական ցանկացած հարցի վերաբերյալ, ինչպես նաև տարածել տեղեկատվություն «ԱՈւՖ» Ուսանողական միության գործունեության մասին:

Երիտասարդներին համախմբելու համար մշակվեցին մի շարք միջոցառումների անցկացման ծրագրեր, հայտարարվեց մրցույթ' լավագույն ծրագրի համար, որի արդյունքում ընտրվեց «Կինոդիտում» ծրագիրը, նպատակ ունենալով երիտասարդներին ֆիլմերի դիտման միջոցով հասանելի դարձնել տարատեսակ և բազմաբնույթ ժանրերի հետաքրքիր ինֆորմացիա, մասնավորապես «Հին ու նոր քաղաքակրթություններ» անունը կրող ֆիլմաշարը ուսանողներին պատմելու էր աշխարհի գերհզոր քաղաքակրթությունների մասին:

Խորհրդի անդամների առաջարկությամբ որոշվեց նաև իրականացնել այցելություններ մշակութային և ժամանցային կենտրոններ' թանգարաններ, տուն-թանգարաններ, և այլն: Տեղի ունեցավ այցելություն Մատենադարան և Պատմության թանգարան, Ե.Չարենցի, Հ.Թումանյանի, Խնկո Ապոր, Ավ.Իսահակյանի, Պ. Սևակի  տուն թանգարաններ:

«Ազատ ուսանողների ֆորում»-ի անդամները ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի կազմակերպած սեմինար-քննարկումներին և այլ միջոցառումների, մասնավորապես «ՀՀ Սահմանադրությունը», «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները», «Հայաստանը եվրոպական ճամպրուկում», «Հայաստանի եվրոպական հեռանկարները» և մի շարք այլ սեմինարներին:

Հարկ է նշել նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի և «Ազատ ուսանողների ֆորում» ՈւՄ-ի համագործակցության մասին' Ազգային ժողովրդավարական Ինստիտուտի հետ, որի արդյունքում «ԱՈւՖ»-ի բազմաթիվ ուսանողներ հնարավորություն ունեցան մասնակցելու ԱԺԻ-ի կազմակերպած «Երիտասար առաջնորդներ» և «Երիտասարդ կին առաջնորդներ» ուսումնակրթական մեկտարյա ծրագրին և ձեռք բերեցին բավական մեծ գիտելիքներ ու փորձ' հասարակական ու քաղաքական ոլորտում գործունեության ծավալման և ճիշտ ճանապարհներով իրենց հուզող հարցերին լուծումներ գտնելու, սեփական խոսքը շատերին հասանելի դարձնելու համար:

Նշենք, որ իր գործունեության ծավալման ընթացքում «ԱՈւՖ» խորհրդի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ, մասնավորապես 2013 թվականի ապրիլի 1-ին «ԱՈւՖ» ՈւՄ նախագահ Տաթևիկ Վարդանյանի հրաժարականից հետո նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արեգ Սարգսյանը' մինչև «ԱՈւՖ» ՈւՄ Կանոնադրությամբ հաստատված նոր ընտրությունների անցկացման ժամանակահատվածը:

Չմոռանանք նշել, որ «Ազատ ուսանողների ֆորում» ՈւՄ-ն հետևողական է եղել նաև ՀՀ բուհերում տիրող վիճակին, մասնավորապես Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տիրող անօրենությունների և ուսանողների գործունեությանը խանգարող և ապականեցնող քայլերի դեմ հանդես է եկել կառուցողական հայտարարություններով և առաջարկություններով, որոնք ընդունվել են ուսանողների կողմից և իրենց առաջարկած լուծումներով նպաստել են ուսանողական մի շարք հարցերի վերացմանը: Իսկ 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրություններին հաջորդող, մի շարք ուսանողների կողմից ձեռնարկված դասադուլի կոչերին «ԱՈւՖ» ՈւՄ-ը  հանդես է եկել մի հայտարարությամբ, որում հստակ առաջարկվում էր ուսանողների շրջանում հասնել կոնսեյսուսի և նոր միայն անցնել կոնկրետ գործողությունների: Ընթացքը ցույց տվեց, որ լավագույն լուծումը դա էր…

Ամփոփելով «ԱՈւՖ» ուսանողական միության մեկտարյա գործունեությունը, կարող ենք փաստել, որ այն մեծապես իրականացրել է իր առջև դրված խնդիրները և կարողացել է բարենպաստ հող ստեղծել «ԱՈւՖ» ՈւՄ նոր Խորհրդի համար' բեղում աշխատանքների ծավալման նպատակով:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`2713
Տեղադրվել է՝