Civil Consciousness - «ԱՈւՖ» Հայտարարություն
  • :
  • :


Գտե՛ք մեզ
«ԱՈւՖ» ՈւՄ
«Ազատ ուսանողների ֆորու...
«ԱՈւՖ» ՈւՄ Խորհրդի նիստ...
Բրյուսովի Ուսանողական Շ...
«ԱՈւՖ» ՈւՄ Խորհրդի անդա...
«ԱՈւՖ» ՈւՄ հանդիպում-քն...
«Մամուլի դերը հասարակու...
«ԱՈւՖ» ՈւՄ-ի այցը Մատեն...
«ԱՈւՖ»ՈւՄ-ի այցը Հայաստ...
«ԱՈւՖ» ՈւՄ-ի այցը Պատմո...
«ԱՈւՖ» ՈՒՄ-ի այցը Մատեն...
«ԱՈւՖ»-Ի Մասին
«ԱՈւՖ» Հայտարարություն
«ԱՈւՖ» ՈւՄ-ի գործունեու...
«ԱՈւՖ» Հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ


Այսօր ՀՊՏՀ-ում ուսանողների և լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպը ՀՀ կրթական համակարգում տիրող հոռի բարքերի ամենավառ դրսևորումներից էր: Լրագրողները ՀՊՏՀ էին այցելել իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար, սակայն նրանք համալսարանում հանդիպեցին ներսում գտնվող երիտասարդների լկտի վերաբերմունքին: Համացանցում առկա տեսանյութից ավելի պարզ է դառնում տեղի ունեցած սանձարձակությունը: Ուսանողների նմանատիպ պահվածքը խոր արմատներ ունի: Ինչպես տեղեկացանք մեր ուսանղական միության անդամներից, տեսանյութում անմարդկային պահվածքով աչքի ընկնող երիտասարդները ներկայացնում են տվյալ բուհի Ուսանողական խորհուրդը: «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միությունը բազմիցս բարձրաձայնել է ՀՀ բուհերի Ուսանողական խորհուրդների կողմից իրականացվող կուսակցական գործառույթների մասին և ոչ մի դեպքում պատկան մարմինների կողմից համարժեք արձագանք չի ստացել: Հակառակը' բուհերում գործող Ուսանողական խորհուրդները գնալով ավելի ու ավելի են նմանվում խորհրդային տարիների Կոմսոմոլին: Այսօր ՀՊՏՀ-ում տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ խայտառակություն, որին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցած ուսանողները նվազագույնը պետք է հեռացվեն բուհից: Այս իրավիճակը ևս մեկ անգամ հիմնավորում է կրթական ոլորտում համակարգային արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: «Քաղաքացիական Գիտակցություն» հասարակական կազմակերպության «Ազատ Ուսանողների Ֆորում» ուսանողական միությունը դատապարտում է ՀՊՏՀ-ում տեղի ունեցած սանձարձակությունը և պահանջում ԿԳՆ-ից համացանցում առկա տեսանյութի «հերոսներին» պատասխանատվության ենթարկել' համաձայն տվյալ բուհի ներքին կանոնադրության և ՀՀ օրենքների, այլապես նմանատիպ սանձարձակության անպատիժ մնալն օրերից մի օր պատուհաս է դառնալու հենց իրենց համար: Մի օր ձեր «զորքը» ձեր դեմ է դուրս գալու:

Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1191
Տեղադրվել է՝