Civil Consciousness - «ԱՈւՖ»-Ի Մասին
  • :
  • :


Գտե՛ք մեզ
«ԱՈւՖ» ՈւՄ
«Ազատ ուսանողների ֆորու...
«ԱՈւՖ» ՈւՄ Խորհրդի նիստ...
Բրյուսովի Ուսանողական Շ...
«ԱՈւՖ» ՈւՄ Խորհրդի անդա...
«ԱՈւՖ» ՈւՄ հանդիպում-քն...
«Մամուլի դերը հասարակու...
«ԱՈւՖ» ՈւՄ-ի այցը Մատեն...
«ԱՈւՖ»ՈւՄ-ի այցը Հայաստ...
«ԱՈւՖ» ՈւՄ-ի այցը Պատմո...
«ԱՈւՖ» ՈՒՄ-ի այցը Մատեն...
«ԱՈւՖ»-Ի Մասին
«ԱՈւՖ» Հայտարարություն
«ԱՈւՖ» ՈւՄ-ի գործունեու...
«ԱՈւՖ»-Ի Մասին

ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՉԱՐԻՔՆԵՐՆ ԵՆ

Բուհերի ներսում արատավոր երևույթները վնասում են ուսանողին և խոչընդոտում վերջինիս կրթություն ստանալու գործընթացը: Այսպիսի պայմաններում ուսանողների գիտակից մասի համար անհնարին է դառնում հաշտվել ստեղծված իրավիճակի հետ: Սակայն լուռ չհաշտվելը բավարար չէ որևէ փոփոխության հասնելու համար: Այդ իսկ պատճառով ստեղվել է ԱՈՒՖ-ն, որի գործունեության նպատակն է լինել ուսանողի կողքին և օգնել միասին պայքարել օրենքի, իրավունքի և արդարության համար. Արդարություն, որ մեկն է բոլորի համար, օրենք, որ գործում է բոլորի համար, իրավունք, որ հարգվում և ամենինչից վեր է դասվում թե բուհերի ղեկավարության, թե դասախոսների և թե ուսանողների կողմից:

Փոփոխության հասնելու համար չպետք է լռել և գլխիկոր համակերպվել անարդարության դրսևորումների հետ: Պետք է առաջին հերթին ստիպել ուսանողին գիտակցել, որ մարդու համար ամենակարևորն իր իսկ իրավունքներն են և հենց ինքը պետք է պայքարի իր իրավունքների համար, քանի որ իրենից լավ դա ոչ ոք անել չի կարող և հենց ինքը պետք է ստիպի հարգել իր իրավունքները:

Երբ մարդ տեղյակ չի լինում իր իրավունքների մասին և չգիտի ինչպես կիրառել դրանք, դառնում է խոցելի և շահագործվում է ցանկացած պայմաններում: Այսօր ուսանողների մեծ մասն անտեղյակ է իր իրավունքներից և այդ իսկ պատճառով իր իրավունքների ոտնահարման և շահագործման դեպքում ոչ մի կերպ չի կարողանում որևիցե բան փոխել և լուռ համակերպվում է: Լռությունը մեծագույն չարիք է: Լռելով իրավիճակը միայն վատթարանում է: ԱՈՒՖ-ն այն գիտակից ուսանողների միությունն է, ովքեր լավատեղյակ լինելով իրենց իրավունքներից, լավատեղյակ լինելով բուհի խնիրներից ցանկանում են օգնել ողջ ուսանողությանը, առաջին հերթին, տեղեկանալ իրենց իրավունքների մասին, գիտակցել որակյալ կրթության կարևորությունը և պայքարել արդարության հաստատման համար և չհանդուրժել ապօրինության որևիցե ակտ:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1373
Տեղադրվել է՝