Civil Consciousness - «Ազատ ուսանողների ֆորում» ՈւՄ-ի հայտարարությունը
  • :
  • :


Գտե՛ք մեզ
«ԱՈւՖ» ՈւՄ
«Ազատ ուսանողների ֆորու...
«ԱՈւՖ» ՈւՄ Խորհրդի նիստ...
Բրյուսովի Ուսանողական Շ...
«ԱՈւՖ» ՈւՄ Խորհրդի անդա...
«ԱՈւՖ» ՈւՄ հանդիպում-քն...
«Մամուլի դերը հասարակու...
«ԱՈւՖ» ՈւՄ-ի այցը Մատեն...
«ԱՈւՖ»ՈւՄ-ի այցը Հայաստ...
«ԱՈւՖ» ՈւՄ-ի այցը Պատմո...
«ԱՈւՖ» ՈՒՄ-ի այցը Մատեն...
«ԱՈւՖ»-Ի Մասին
«ԱՈւՖ» Հայտարարություն
«ԱՈւՖ» ՈւՄ-ի գործունեու...
«Ազատ ուսանողների ֆորում» ՈւՄ-ի հայտարարությունը


Օրերս ՀՊՏՀ ուսխորհրդի արդեն իսկ նախկին նախագահ Սևակ Խաչատրյանը նշանակվել է նույն բուհի պրոռեկտոր: «ԱՈւՖ» ՈւՄ դեռևս դեկտեմբեր ամսին անդրադարձել էր ՀՊՏՀ ուսխորհրդի և վերջինիս նախագահի լկտի պահվածքին' Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ:

Պարզվում է, ինչպես եղել է ԵՊԼՀ նախկին ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանի դեպքում, այնպես էլ հիմա ՀՊՏՀ-ում նոր հաստիք է ավելացվել: Հասմիկ Ափյանը նշանակվեց ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական, իսկ Սևակ Խաչատրյանը՝ ուսանողության հետ աշխատանքների գծով պրոռեկտոր: Դա այն դեպքում, երբ Հ. Ափյանի նշանակումից ամիսներ առաջ, նույն Ափյանի դեմ բուհի ուսանողությունն ավելի քան 2000 ստորագրություն էր հավաքել, իսկ Սևակ Խաչատրյանը, մեղմ ասած, վատ համբավ ունի ոչ միայն ՀՊՏՀ-ում, այլ նաև ողջ ուսանողության, երիտասարդության և հասարակության շրջանում:

«Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միությունը բազմիցս բարձրաձայնել է ՀՀ բուհերի Ուսանողական խորհուրդների կողմից իրականացվող կուսակցական գործառույթների մասին և ոչ մի դեպքում պատկան մարմինների կողմից համարժեք արձագանք չի ստացել:

«ԱՈւՖ» ՈւՄ-ը խստիվ դատապարտում է ուսանողության կողմից անընդունելի մարդկանց նման պաշտոնների նշանակումը, ովքեր չեն կարող ներկայացնել և պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները տվյալ ուսումնական հաստատություններում: Վերջիններս առաջնորդվել և շարունակում են առաջնորդվել միայն ու միայն կուսակցական շահերով:

«ԱՈւՖ» ՈւՄ-ը ԿԳՆ-ից պահանջում է ձեռնարկել համապատասխան քայլեր, քանի որ նման անձանց պաշտոնների նշանակելը կարող է հանգեցնել վերջիններիս ամենաթողության: Այս իրավիճակը ևս մեկ անգամ հիմնավորում է կրթական ոլորտում համակարգային արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`515
Տեղադրվել է՝09:27:54 26-08-2014