Civil Consciousness - Նախագահի Թեկնածուների Միջև Առաջին Հեռուստատեսային Բանավեճը
  • :
  • :


Նախագահի Թեկնածուների Միջև Առաջին Հեռուստատեսային Բանավեճը

Նախագահի թեկնածուների միջև առաջին հեռուստատեսային բանավեճը տեղի է ունեցել 1960թ. սեպտեմբերի 26-ին փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի և ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու միջև: Այս բանավեճը համարվում է ամենակարևորը Ամերիկայի պատմության մեջ, քանի որ այն ունեցավ ոչ միայն բարձր չափանիշներ, այլև մեծ ազդեցություն այդ տարվա նախագահական մրցավազքի վրա: Շատ պատմաբաններ վստահ են, որ Նիքսոնի առողջական վատ վիճակը պատճառ հանդիսացավ նախագահական ընտրություններում նրա պարտության համար, չնայած նրան, որ նա և Քենեդին ունեին հավասար գիտելիքներ քաղաքական ոլորտում: Ավելի ուշ New York Times թերթը գրեց.«Եթե հաշվի առնվեն բոլոր փաստերը, ապա Նիքսոնը հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ուներ, սակայն Քենեդիի համար ոչինչ խոչընդոտ չհանդիսացավ նախագահական ընտրություններից հաղթանակած դուրս գալու համար»:

Քննադատություններ Նախագծի Վերաբերյալ

ԸՆտրական գործընթացների շուրջ ծավալվող հեռուստատեսային բանավեճը ստիպում էր թեկնածուներին կենտրոնանալ ոչ միայն տրվելիք հարցերի և խոսքի գրագիտության վրա, այլև այնպիսի ոճական հարցերի, ինչպիսիք էին հագուստն ու սանրվածքը: Ուստի որոշ պատմաբաններ քննադատում էին քաղաքական խնդիրների և հատկապես նախագահի թեկնածուների միջև բանավեճերի հեռուստատեսային ցուցադրումը:

1960թ. Քենեդի-Նիքսոն բանավեճից անմիջապես հետո Պատմաբան Հենրի Սթիլ Քոմմագերը Times ամսաթերթում գրեց.«Հեռուստատեսային բանավեճի ներկայիս ձևաչափը ստեղծված է կոռումպացնելու հանրային կարծիքը, և, ի վերջո, ողջ քաղաքական գործընթացը»:

Այլ քննադատների կարծիքով քաղաքական հարցերի հեռուստատեսային մեկնաբանությունը ստիպում էր թեկնածուներին խոսել լակոնիկ, որն էլ կարող էր հետագայում գովազդի կամ կարճ լրատվական հեռարձակման տեսքով պարբերաբար ներկայացվել հանրությանը:

Սակայն կարծիքները միանշանակ չէին: Նախագահի թեկնածուների միջև առաջին հեռուստատեսային բանավեճը ստացավ դրական ընդունելություն ևս: Որոշ լրագրողների և քննադատների կարծիքով զանգվածային լրատվական միջոցները մեծացնում էին քաղաքական գործընթացների վերաբերյալ տեղեկության հասանելիությունը սովորական քաղաքացիներին: Թեոդոր Վայթը 1960 թ. գրել է.«Հեռուստատեսային բանավեճերը հնարավորություն տվեցին ԱՄՆ բազմաէթնիկ հանրությանը ևս մեկ անգամ խորհել, նախքան մարդկության պատմության մեջ հանդիպող երկու ամենաազդեցիկ քաղաքական թեկնածուների միջև ընտրություն կատարելը»:

Զանգվածային լրատվության ոլորտում մեկ այլ ազդեցիկ դեմք՝ Վոլթեր Լխիմանը 1960թ. նախագահական բանավեճերը որակել է որպես համարձակ նորարարություն, որն անհրաժեշտ է կիրառել հետագա քարոզարշավների ժամանակ ևս:

Նախագահի Թեկնածուների Միջև Առաջին Հեռուստատեսային Բանավեճի Ձևաչափը

Ընդհանուր առմամբ հաշվարկվել է 70մլն ամերիկացի, ովքեր դիտել են առաջին հեռուստատեսային բանավեճը, որը այդ տարի ցուցադրված 4 բանավեճերից առաջինն էր և որի ժամանակ նախագահի 2 թեկնածուները նախընտրական քարոզարշավի շրջանակներում առաջին անգամ երես առ երես հանդիպեցին իրար:

1960թ. առաջին բանավեճի մոդերատորը CBS-ի լրագրող Հովարդ Ք. Սմիթն էր: Բանավեճը տևեց 60 րոպե և հիմնականում ներառում էր երկրի ներքին խնդիրներին առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա էին 3 լրագրող՝ Չարլզ Վարենը Mutual News-ից, Ստյուարտ Նովինսը UBS-ից և Սանդեր Վեն Քուրը NBC -ից:

Ե՛վ Քենեդին, և՛Նիքսոնն ունեին 8 րոպեանոց նախաբանի և 3 րոպեանոց վերջաբանի իրավունք: Հարցերին պատասխանելու համար տրվում էր երկուսուկես րոպե և կարճ ժամանակ էլ հակառակ կարծիքին ծանոթանալու համար:

Նախագահի թեկնածուների միջև առաջին հեռուստատեսային բանավեճի պրոդյուսերը և ռեժիսորը Դոն Հեվիթն էր, ով ավելի ուշ ստեղծեց հայտնի հեռուստատեսային լրատվական թերթ«60 րոպե»-ն: Հեվիթին էր պատկանում այն կարծիքը, որ Քենեդու հաղթանակի պատճառը բանավեճի ընթացքում Նիքսոնի վատ առողջական վիճակն էր: Կարծիքը միանգամայն ընդունելի էր, քանի որ ռադիոունկնդիրների կարծիքով, ովքեր միայն լսում էին ու չէին տեսնում թեկնածուներից և ոչ մեկին, իրական հաղթանակը պատկանում էր փոխնախագահ Նիքսոնին:

Ամերիկյան հեռուստատեսային հարցազրույցներից մեկում Հեվիթը Նիքսոնի արտաքին տեսքը նկարագրել է որպես«կանաչ, գունատ»և ավելացրել, որ հանրապետական թեկնածուն մի լավ սափրվելու կարիք ուներ: Մինչ Նիքսոնը կարծում էր, որ նախագահի թեկնածուների միջև առաջին հեռուստատեսային բանավեճը պարզապես քարոզարշավ իրականացնելու մեկ այլ տարբերակ էր, Քենեդին լավ գիտեր, որ պահը նշանակալից էր, և նախապես պաստրաստվել էր դրան: Խոսելով Նիքսոնի արտաքինի մասին՝ Հեվիթն այսպես ասաց.«Արդյո՞ք անհրաժեշտ է նախագահական ընտրության քարոզարշավի ժամանակ դիմել դիմահարդարման: Իհարկե ոչ, սակայն այս դեպքում անհրաժեշտ էր»:

Նյութը պատրաստեց՝ Անի Մուրադյան

Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1670
Տեղադրվել է՝17:14:47 02-04-2014