Civil Consciousness - 1707 թ. մայիսի 1
  • :
  • :


1707 թ. մայիսի 1

1707 թվականի մայիսի 1-ին՝ Միության Պայմանագրի (Act of Union) ընդունումից հետո, ստեղծվեց այժմյան Մեծ Բրիտանիայի, կամ, ինչպես առավել հաճախ կոչվում է, Անգլիայի թագավորությունը: Պայմանագրի համաձայն Շոտլանդիան միանում էր Անգլիային և Ուելսին:

Միության համար նախադրյալներ ստեղծվեցին 17-րդ դարում, իսկ մինչ այդ Անգլիան և Շոտլանդիան երկու միանգամայն անկախ թագավորություններ էին: Իրավիճակը կտրուկ փոխվեց 1603 թվականին Էլիզաբեթ I-ի՝ Անգլիայի թագուհու մահով:Չունենալով ժառանգ՝ մահվանից հետո Անգլիայի գահն անցավ թագուհու զարմիկ՝ այդ ժամանակ Շոտլանդիայի թագավոր՝ Ջեյմս VI-ին:

Այդ միությունը շահավետ էր թե՛ Շոտլանդիայի և թե՛ Անգլիայի համար, քանի որ այն իրենից ենթադրում էր տնտեսական անվտանգություն, նյութական օգնություն, որի կարիքն այդքան զգում էր Շոտլանդիան, և Ֆրանսիայի կողմից հարձակումների դեմ քաղաքական պաշտպանություն, որն այդքան անհրաժեշտ էր Անգլիային:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`963
Տեղադրվել է՝14:12:06 01-05-2014