Civil Consciousness - 1729թ. մայիսի 2
  • :
  • :


1729թ. մայիսի 2

Եկատերինա II-ը, կամ, ինչպես ավելի հայտնի է, Եկատերինա Մեծը ծնվել է 1729թ. մայիսի 2-ին: Կառավարելով 1762-1796թթ.՝ նա հայնտի է որպես Ռուսաստանի ամենահռչակավոր և ամենաերկար ղեկավարող կին առաջնորդը: Նրա կառավարման ժամանակահատվածը Ռուսաստանի պատմության մեջ հայնտի է որպես Ռուսաստանի «Ոսկյա Դարաշրջան»:

Եկատերինա II-ն իշխանության եկավ պետական հեղաշրջումից և Յոթնամյա պատերազմի վերջում իր ամուսնու՝ Պետրոս III-ի սպանությունից հետո: Նրա կառավարման ներքո Ռուսաստանի սահմաններն ընդարձակվեցին՝ հասնելով մինչև Սև ծով և Կենտրոնական Եվրոպա, այն հզորացավ՝ դառնալով Եվրոպայի գերտերություններից մեկը: Եկատերինա Մեծը սահմանափակեց հոգևորականության լիազորությունները, Պրուսիայի, Ֆրանսիայի և Ավստրիայի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանեց, իսկ 1764թ. հստակեցրեց Լեհաստանի սահմանները: Բացի այդ, նա շարունակեց Պետրոս Մեծի կողմից սկսված արևմտականացման և մոդեռնիզացիայի գործընթացները:

Եկատերինա II-ը հայտնի է նաև որպես արվեստի, կրթության և մշակույթի հովանավոր: Կրթության ոլորտում նրա հիմնական ներդրումները եղել են 1764թ. երիտասարդ ազնվական կանանց համար նախատեսված կրթական ուղեցույցի պատրաստումը, ինչպես նաև միևնույն տարում Սմոլնի Համալսարանի հիմնումը:

Եկատերինա Մեծը մահացել է 1796թ.:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1082
Տեղադրվել է՝00:50:46 03-05-2014