Civil Consciousness - Մայիսի 3
  • :
  • :


Մայիսի 3

1979թ. մայիսի 3-ը նշանավորվեց Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ի դեմս նրա առաջին կին վարչապետ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Մարգարեթ Թետչերի: Շնորհիվ իր կողմից վարվող անզիջում քաղաքականության և առաջնորդության ոճի' նա ստացել է«Երկաթյա Լեդի» անվանումը, իսկ նրա կողմից վարվող քաղաքականությունը՝ Թետչերականություն:

Թետչերն իր կողմից վարվող քաղաքականությամբ կողմ էր պետական արդյունաբերության մասնավորեցմանը, առևտրային միությունների բարեփոխումներին, հարկերի նվազեցմանը: Չնայած Թետչերին հաջողվեց նվազեցնել ինֆլյացիան, նրա իշխանության տարիներին երկրում գործազրկությունն աճեց:

Ժամանակակից քաղաքական տեսության հայր' իտալացի դիվանագետ Նիկոլո Մաքիավելին ծնվել է 1469թ. մայիսի 3-ին: Մաքիավելին ուժեղ պետական իշխանության կողմնակից էր, որի ամրացման համար ընդունելի էր համարում ցանկացած միջոցի կիրառումը, ինչն արտահայտել և հիմնավորել է իր նշանավոր «Տիրակալը» երկում (1532թ.):

1898թ. այս օրը ծնվել է նաև Իսրայելի չորրորդ վարչապետ' Գոլդա Մեյրը: Նախկինում լինելով Իսրայելի Արտաքին Գործերի նախարար' 1969թ. մարտի 17-ին նա դարձավ Իսրայելի առաջին, իսկ աշխարհում երրորդ կինն այդպիսի պաշտոնում: Նախքան Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերի իշխանության գալը' «Երկաթյա Տիկին» անվանումն ասոցացվում էր նրա հետ:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1106
Տեղադրվել է՝20:57:51 03-05-2014