Civil Consciousness - Մայիսի 5
  • :
  • :


Մայիսի 5

1818թ. մայիսի 5-ին ծնվել է գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, սոցիոլոգ, պատմաբան և հեղափոխական սոցիալիստ Կառլ Մարքսը: Նրա աշխատություններից առավել հայտնի է «Կապիտալը»: Համաձայն հասարակության, տնտեսության և քաղաքականության վերաբերյալ Մարքսի տեսությունների, որոնք ստացել են մեկ ընդհանուր Մարքսիզմ անվանումը՝ մարդկային հասարակության զարգացման հիմքում ընկած է դասակարգային պայքարը՝ արտադրությունը ղեկավարող և աշխատավոր դասերի միջև:

1821թ. այս օրը մահացել է բոլոր ժամանակների մեծագույն զինվորական առաջնորդ, 1804-1814թթ. Ֆրանսիայի կայսր՝ Նապոլեոն Բոնապարտը: Լինելով հմուտ զինվորական առաջնորդ՝ նա հաղթանակ տարավ եվրոպական տարբեր կոալիցիաների դեմ մղվող պայքարներում: Արդյունքում ընդլայնվեց Ֆրանսիայի տարածքը՝ իր մեջ ընդգրկելով մայրցամաքային Եվրոպայի մեծ մասը: Որպես կայսր նա իրականացրեց մի շարք բարեփոխումներ Եվրոպայում՝ սկսած ֆեոդալիզմի վերացումից մինչև կրոնական հանդուրժողականության տարածում: Համարվելով պատմության մեջ խոշորագույն հրամանատարներից մեկը՝ նրա արշավները մինչ օրս էլ ուսումնասիրվում են զինվորական ակադեմիաներում ամբողջ աշխարհում:

Cinco de Mayo թարգմանաբար նշանակում է Մայիսի 5: 1862 թվականին այդ օրը Մեքսիկան Ֆրանսիայի դեմ՝ հանուն անկախության մղվող պայքարում, հաղթանակ տարավ: Այն համարվում է ազգային տոն ԱՄՆ-ում և Մեքսիկայում և նշվում է ամեն տարի:

Ինչու՞ նաև ԱՄՆ-ում: Պատճառն այն է, որ տոնն այդ օրն առաջին անգամ սկսել են տոնել ամերիկաբնակ մեքսիկացիները, և արդյունքում ԱՄՆ-ն մայիսի հինգը ճանաչում է որպես Մեքսիկայի հպարտության և ժառանգության օր:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`786
Տեղադրվել է՝15:57:16 06-05-2014