Civil Consciousness - Մայիսի 6
  • :
  • :


Մայիսի 6

1889թ. մայիսի 6-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ Էյֆելյան Աշխատարակի պաշտոնական բացումը: Երկաթյա վանդակավոր աշտարակը կառուցվել է' նվիրված Ֆրանսիական Մեծ հեղափոխության հարյուրամյակին: Այդ նպատակով ֆրանսիական կառավարությունը Փարիզի կենտրոնում՝ Չամփ դը Մաղում տեղադրվելիք հուշարձանի լավագույն նախագծի մրցույթ էր հայտարարել, որի ժամանակ ավելի քան 100 նախագծից ընտրվեց Գուստավ Էյֆելի կողմից ներկայացվածը, ում անունով էլ հետագայում կոչվեց աշտարակը: Սկզբնապես աշտարակը քննադատվում էր ժամանակի առաջատար դիզայներների և մտավորականների կողմից՝ համարվելով անշուք և ոչ աչքի զարնող:

Մինչ 1930թ. Նյու Յորքում Քրայսլեր Բիլդինգի կառուցումը՝ 324մ բարձրությամբ աշտարակը համարվում էր մարդու կողմից կառուցված ամենաբարձր աշտարակն աշխարհում:

Ողջ քրիստոնյա ժողովրդի համար 2001թ. մայիսի 6-ը նշանավորվեց, քանի որ այդ օրը Ջոն Փոլ II-ը դարձավ պատմության մեջ առաջին Հռոմի Պապը, ով Սիրիա կատարած իր այցելության ժամանակ մուտք գործեց և աղոթք ասաց մուսուլմանական մզկիթում: Աղոթքն ուղղված էր մուսուլման և քրիստոնյա ժողովուրդների միջև խաղաղության հաստատմանը:

Ջոն Փոլ II-ը եղել է Կաթոլիկ եկեղեցու 24-րդ Պապը: Նա համարվում է Ժամանակակից պատմության մեջ երկրորդ ամենաերկար պաշտոնավարած Պապը: 1523թ.' Հռոմի Պապ Ադրիան VI-ի մահվանից հետո նա առաջին՝ ծագումով ոչ իտալացի Պապն էր: Պատմության մեջ նա համարվում է աշխարհի ամենաշատ ճանապարհորդած առաջնորդներից մեկը, ով, որպես Հռոմի Պապ, այցելել է ավելի քան 129 երկիր:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`737
Տեղադրվել է՝15:57:46 06-05-2014