Civil Consciousness - Մայիսի 9
  • :
  • :


Մայիսի 9

1945թ. այս օրը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խորհրդային Միության հետ պատերազմում Գերմանիան հայտարարեց սեփական պարտության մասին: Խորհրադային կառավարությունը մայիսի 9-ի վաղ առավոտյան հայտարարեց հաղթանակի մասին Բեռլինում՝ Գերմանիայի հանձնվելու մասին պաշտոնական փաստաթուղթը ստորագրելուց հետո: Չնայած իրադարձությունը տեղի է ունեցել 1945թ.-ին՝ այդ օրը դարձել է ոչ աշխատանքային օր միայն 1965թ.-ին և Խորհրդային Միության միայն որոշ երկրներում:

Հիշեցնենք, որ պատերազմը սկսվել էր 1941թ. հունիսի 22-ին, երբ գերմանացի և դաշնակից երեք միլլիոն զինվորներ հարձակում իրականացրեցին Խորհրդային Միության վրա: Ենթադրվում էր, որ պատերազմն ընդամենն ամիսներ կտևեր, սակայն այն շարունակվեց մոտ չորս տարի և վերածվեց պատմության մեջ ամենամեծ և ծանրագին հակամարտություններից մեկին:

Այս օրը նշվում է նաև Ռումինիայում, որպես Անկախության օր: 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմում Ռումինիան, պատերազմելով Ռուսաստանի կողմից, հաղթանակ տարավ և անկախություն ձեռք բերեց:

Ավստրալիայի գաղութաբնակների կողմից Ավստրալական Սահմանադրության ընդունումից և Ավստրալական Միության ձևավորումից հետո սկսվեց դաշնային կառավարման նոր համակարգի ձևավորման գործընթացը: Դա առաջին հերթին վերաբերում էր Ավստրալիայի նոր ձևավորվող խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որը տեղի ունեցավ 1901թ. մարտի 29-ին և 30-ին: Ընտրություններին հետևեց արդեն 1901թ. մայիսի 9-ին Արքայազն Ջորջի՝ հետագայում Ջորջ V թագավորի կողմից Մելբուրնում Ավստրալիայի խորհրդարանի բացման պաշտոնական արարողությունը: Մելբուրնում միակ կառույցը, որը բավականին մեծ էր բացմանը հրավիրված 12. 000 հյուրերին հյուրընկալելու համար, Թագավորական Ցուցահանդեսների շենքն էր: Խորհրդարանը շարունակեց հանդիպել Մելբուրնում մինչև 1927թ. մայիսի 9-ը, այնուհետև Կանբերայում բացվեց Խորհրդարանի համար նախատեսված շենքը:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`787
Տեղադրվել է՝15:35:13 09-05-2014