Civil Consciousness - Մայիսի 12
  • :
  • :


Մայիսի 12

20 տարի առաջ՝ 1994 թվականին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ անժամկետ զինադադար կնքվեց: Դեռևս 1994 թվականի մայիսի 5-ին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության, ՌԴԴԺ և ԱԳՆ նախաձեռնությամբ հանդիպում տեղի ունեցավ, որի ավարտին Ադրբեջանի Միլիմեջլիսի, Հայաստանի Գերագույն Խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները Բիշքեքյան արձանագրության տակ ստորագրեցին, որով կոչ էր արվում կրակը դադարեցնել 1994թ. մայիսի լույս 9-ի գիշերը:

Մայիսի 9-ին Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վ. Կազիմիրովն Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը նախապատրաստեց, որը նույն օրը և ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովը, իսկ 1994թ. մայիսի 10-ին Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը ստորագրեց այդ նույն համաձայնագիրը, իսկ մայիսի 11-ին' ԼՂ բանակի հրամանատար Ս. Բաբայանը:

Հրադադարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին: Չնայած ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը մինչ այսօր պահպանվել է, այնուամենայնիվ սահմանային գծում բավականին հաճախ առձանագրվում են հրադադարի ռեժիմի խախտումներ, ինչի արդյունքում այս տարիների ընթացքում խաղաղ պայմաններում զոհվել են հազարից ավել զինծառայողներ:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`707
Տեղադրվել է՝19:59:44 12-05-2014