Civil Consciousness - Մայիսի 14
  • :
  • :


Մայիսի 14

Մայիսի 14-ը որպես անկախության ձեռք բերման օր պատմության մեջ նշանավորվեց միանգամից երկու պետության՝ Իսրայելի և Պարագվայի համար:

1948 թ. այս օրը, երբ Պաղեստինում դադարեց գոյություն ունենալ Բրիտանական կառավարությունը, Դավիթ Բեն-Գուրիոնի՝ Ազգային Խորհրդի նախագահի գլխավորությամբ Թել Ավիվ Թանգարանում տեղի ունեցած հանդիպումից հետո հռչակվեց Իսրայելի անկախությունը: Միևնույն գիշերն Իսրայելի անկախությունը ճանաչեց ԱՄՆ-ն, իսկ երեք օր անց՝ նաև ԽՍՀՄ-ը:

Պարագվայի անկախութան օրը նշվում է մայիսի 14-ին: 1811 թվականին այս օրը Պարագվայը կարողացավ անկախություն ձեռք բերել իսպանացիներից:

Երբ 1810 թվականին Բուենոս Այրեսն իրեն հռչակեց Իսպանիայից անկախ և ձեռնարկեց Ասունսիոնի նվաճման փորձը, այդ քաղաքի բնակիչներն աջակցում էին Իսպանիայի գուբերնատորին՝ դիմադրություն ցույց տալով Բուենոս Այրեսի ռազմական արշավախմբին:

Սակայն 1811 թվականի մայիսի 14-ին պարագվայցիները ստիպեցին գուբերնատորին հրաժարական տալ և հռչակեցին անկախությունը:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`738
Տեղադրվել է՝14:40:53 14-05-2014