Civil Consciousness - Մայիսի 16
  • :
  • :


Մայիսի 16

Ջունկո Տաբեյը ճապոնացի հայնտի լեռնագնաց է, ով ուղիղ 49 տարի առաջ այս օրը՝ 1975թ. մայիսի 16-ի առավոտյան դարձավ առաջին կին լեռնագնացը, ով հասավ  իր նպատակակետին՝ 8,763 մետր բարձրությամբ Էվերեստ Լեռան գագաթին: Այդ ժամանակից ի վեր հաղթահարել է բազմաթիվ գագաթներ՝ դառնալով առաջին կինը, ով հաղթահարել է 7 մայրցամաքներում մոտ 56 երկրների ամենաբարձր գագաթները:

1801թ. այս օրը ծնվել է ամերիկացի քաղաքական գործիչ Ուիլյամ Հենրի Սյուարդը: Եղել է Նյու Յորքի 12-րդ նահագապետը, սենատոր, իսկ Աբարահամ Լինկոլնի ղեկավարման տարիներին՝ նաև պետքարտուղար: Բացի այդ Քաղաքացիական Պատերազմի տարիներին զբաղվել է պետության ներքին գործերի ղեկավարմամբ ու բանակցությունների գլխավորմամբ՝ կապված 1867թ. Ռուսաստանից Ալյասկա նահանգի գնման գործընթացի հետ: Լինելով ստրկության տարածման վճռական հակառակորդ՝ նա հանդիսանում էր Հանրապետական Կուսակցության իշխող կերպար և 1860թ. նախագահական ընտրություններում առաջադրվող կուսակցության ամենահավանական թեկնածու:

Հրաժարվելով թեկնածությունից՝ նա դարձավ Լինկոլնի կաբինետի անդամ և կարևոր դերակատարություն ունեցավ պատերազմի ընթացքում օտար միջամտության կանխման գործում:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`754
Տեղադրվել է՝16:01:16 16-05-2014