Civil Consciousness - Էդգար կրտսերի կառուցած «ամրոցը».
  • :
  • :


Էդգար կրտսերի կառուցած «ամրոցը».

FBI

Փաստեր ՀԴԲ-ի մասին

Եդգար Հուվեր կրտսերը, ով 1935-ից 1972 թթ եղել է ՀԴԲ-ի տնօրենը, ամերիկյան պատմության մեջ իշխանության գործադիր մարմնի ամենաերկարակյաց ղեկավարն է: Ստրեև նշված են մի քանի հետաքրքրաշարժ փաստեր Հուվերի ձևավորած գործակալության մասին, որն արդեն գործում է գրեթե հինգ տասնամյակ:

1.Հուվերը ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնավարման ժամկետը սահմանեց 10 տարի.

Էդգար Հուվեր կրտսերն իր առաջին գործն անվտանգության համակարգում սկսել է «Արդարության Բաժանմունքում» 1917 թվականին' ընդամենը 22 տարեկան հասակում և 1924-ին հիմնադրել է ՀԴԲ-ի հետաքննությունների բյուրոն: Հուվերը մահացավ 77 տարեկան հասակում, իր կյանքի 62 տոկոսը (48 տարին) նա անցկացրել է այդ հզոր ծառայություն ղեկավարի պաշտոնում. ՀԴԲ տնօրենները ներկայումս կարող են ղեկավարել ծառայությունը ընդհամենը 10 տարի ժամկետով:

2.Էդգար Հուվերի պաշտոնավարման ընթացքում հետախուզվող մարդկանց հանում էին հետախուզության մեջ գտնվողների ցուցակից միայն այն դեպքերում, երբ նրանք ձերբակալվում էին, մահանում, կամ, եթե նրանց առաջադրված մեղադրանքները կարճվում էին.

ՀԴԲ - ի հետախուզության մեջ գտնվող 10 ամենավտանգավոր հանցագործների իրազեկման քարոզարշավը սկիզբ է առել 1950 թ., երբ լրագրողը, թիրախների հաշվառման համար, հարցրեց գործակալությանը «ամենակոշտ տղաների» անուններն ու նկարագրությունները: Արդյունքում հոդվածը այնքան ուշագրավ դարձավ, որ Հուվերը որոշեց թողարկել պաշտոնական ցուցակը: Ծրագրի գործարկումից ի վեր, թոփ 10 հանցագործությունները կատարած 494 հանցագործներից 465–ը հայտնաբերվել և ձերբակալվել են:

3.Հետախուզությունների դաշնային բյուրոն հայտնի չի եղել այս անվանումով.

Երբ 1908 թ. գլխավոր դատախազ Չարլզ Բոնապարտը առաջին անգամ հավաքագրվեց նախկին խուզարկուներին և գաղտնի ծառայության անդամներին դաշնային հետախուզության նոր կորպուսի համար, նա անդրադարձավ սրան որպես «Հատուկ գործակալական ուժ»: Բոնապարտի իրավահաջորդ Ջորջ Վիկերշեմը հաջորդ տարում այն անվանեց ՀԲ (Հետախուզությունների Բյուրո): Բյուրոն ստացավ իր ներկայիս անվանումը 1935 թվականին:

4.Հուվերը ոչ մի կին չէր ընդունում աշխատանքի.

1920-ականներին երեք կանաք ' Ալյասկա Դեվիդսոնը, Ջեսի Դաքսեինը և Լենոր Հյուսթոնը ՀԴԲ-ի գործակալներ էին, որոնցից և ոչ ոք Էդգար Հուվեր կրտսերի օրոք աշխատանքի չի անցել: Հուվերը իր բոլոր կին աշխատակիցներից պահանջում էր կրել շրջազգեստ կամ կիսաշրջազգեստ և արգելում էր ծխել իրենց աշխատասեղանների մոտ: Հուվերի մահից հետո' 1972 թվականին ՀԴԲ –ի ակադեմիա ընդունվեցին երկու կին գործակալներ, ովքեր դեռևս վերապատրաստում էին անցնում' Սյուզան Լի Ռոլին' ծովային կորպուսի լեյտենանտը և Ջոան Պիրսը, ով նախկին դայակ էր:

5.106 ամյա Վոլտեր Վոլշը ՀԴԲ-ի ամենատարեց գործակալն է, ով առ այսօր կենդանի է.

Փորձառու հրաձիգը միացել է բյուրոյին 1934 թ. և աշխատանքի անցնելուց հետո շուտով ներգրավվում է դարաշրջանի տխրահռչակ դեպքերից մեկին: 1937 թվականին նա մասնակցել է այն փոխհրաձգությանը, որի արդյունքում մահացավ գնանգստեր Ալ Բրեդին: Վելշը նախքան 1947 թվականին ՀԴԲ վերադառնալը մասնակցել է II համաշխարհային պատերազմին: Այնուհետև մասնակցել է 1948 թվականի Ամառային օլիմպիական խաղերին, հանդես է եկել Ամերիկայի փոխհրաձգային թիմի կազմում: Հետագայում 1970-2000 թվականներին եղել է հենց այս թիմի մարզիչը:

6.Մի անգամ ՀԴԲ-ն 2 տարի է վատնել մի երգի հետազոտության վրա.

1960-ականներին ՀԴԲ - ի վերլուծաբանները լաբորատորիայում ավելի քան երկու տարի  են անցկացրել Քինգսմենի հայտնի «Լուի, Լուի» երգի բառերի ուսումնասիրության վրա: Ըստ տարածված լուրերի' երգը կարճ ժամանակահատվածում բավականին մեծ հեղինակություն է ձեռք բերել է, սակայն այն պարունակել է պոռնոգրաֆիկ հատվածներ: Այդ իսկ պատճառով մի խումբ շահագրգիռ ծնողներ իրենց զայրույթն են արտահայտել կառավարությանը: ՀԴԲ-ն առաջարկել է բազմաթիվ վարկածներ այնուհետև 120 էջանոց զեկույց է գրել, ըստ որի այդ երգը «անընկալելի է համարվել բոլոր հարթություններում»:

7.Բյուրոն ունեցել է համաշխարհային արվեստի նմուշների գողությունները բացահայտելու խմբեր.

Արվեստի պատմության ուսումնասիրությունից հետո, 2004 թվականին ՀԴԲ-ն ստեղծեց մի խումբ, որն ուղղված էր բացահայտելու համաշխարհային նշանակության արվեստի նմուշների գողության դեպքերը: Խմբի անդամները, ովքեր ունեն կեղծ իրերը բացահայտելու հմտություններ, հետ են վերադառձրել ավելի քան 2,600 գողացված իրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է գրեթե 150 միլիոն դոլար: Ետ վերադարձված կտավների թվում էին Ռեմբրանտի, Պիկասոյի, Մատիսի գործերը:

8.ՀԴԲ-ն ունի իր հատուկ լեզուն.

Զարմանալի չէ, որ ՀԴԲ-ն վաղուց օգտագործում է միայն իրեն հատուկ ժարգոնը, հապավումները, որոնցից մի քանիսը տարածում են գտել նաև հասարակության շրջանակներում: Օրինակ' «աղյուսե գործակալները» այն քննիչներն են, ովքեր աշխատում են փողոցում, «UUNSUB» -ը' չբացահայտված մարմիններով զբաղվող գործակալներն են, «Bucars»- ը գործակալության մեքենաներն են, իսկ «Betty Bureau»-ն վերաբերվում է կին ծառայողներին, ովքեր աշխատում են ՀԴԲ-ում իրենց ամբողջ կարիերայի ընթացքում: Բյուրոյի քննադատները Բյուրոի հապավումը բացում են յուրովի այսպիսով ըստ քննադատների բյուրոյի սկզբնատառերը նշանակում են «հայտնի, բայց անգործունակ» (“Famous But Incompetent”):

Նյութը պատրաստեց՝ Սիմա Բոսնոյանը


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`2911
Տեղադրվել է՝16:33:01 19-02-2014