Civil Consciousness - Պատմության Առեղծվածային Համընկնումներ
  • :
  • :


Պատմության Առեղծվածային Համընկնումներ

Այսպիսի խորհրդավոր, կարելի է ասել նույնիսկ առեղծվածային համընկնումները ստիպում են մեզ մտածել, որ այս կյանքում ոչինչ պատահական չի լինում:

Լինկոլն և Քենեդի

1. Լինկոլնը նախագահ է ընտրվել 1861 թվականին, իսկ Քեննեդին' 1961-ին: Տարբերությունը 100 տարի է:
2. Նրանք երկուսն էլ սպանվել են ուրբաթ օրը' գլխուղեղի հրազենային վնասվածքով:
3. Լինկոլնից հետո նախագահ ընտրվեց Էնդրյու Ջոնսոնը, ով ծնվել է 1808 թվականին, իսկ Քեննեդիից հետո' Լինդոն Ջոնսոնը' ծնված 1908 թվականին: Տարբերությունը կրկին 100 տարի է:
4. Երկու դիվանագետներն էլ նախքան նախագահ դառնալը սենատոր են եղել:
5. Մարդասպանը, ով սպանել է լինկոլնին ծնվել է 1829 թվականին, իսկ Քենեդուն սպանողը' 1929 թվականին: Տարբերությունը 100 տարի է: Երկու մարդասպաններն էլ սպանվել են նախքան դատավճռի կայանալը:
6. Լինկոլնին սպանել են «Քեննեդի» թատրոնում, իսկ Քեննեդուն' «Լինկոլն» մեքենայի մեջ:
7. Լինկոլնի քարտուղար Քեննեդին սպանության օրը Լինկոլնին հորդորում էր թատրոն չգնալ, իսկ Քեննեդու քարտուղար Լինկոլնը այդ օրը խորհուրդ էր տալիս Քեննեդուն Դալլաս չգնալ:
8. Էնդրյու Ջոնսոն և Լինդոն Ջոնսոնի անունը և ազգանունը 13 տառ են, նրանց մարդասպանների' Ջոն Ուիկլես Բումի և Լի Հարվի Օսվալդի անուն, ազգանունը ևս համընկնում են 15 տառով և վերջապես Լիկոլն և Քեննեդի ազգանուններն էլ բաղկացած են 7 տառից:

Նապոլեոն և Հիտլեր

1. Նապոլեոնը ծնվել է 1769 թվականին, իսկ Հիտլերը' 1889 թվականին: Տարբերությունը 129 տարի է:
2. Նապոլեոնը իշխանության է եկել 1804 թվականին, իսկ Հիտլերը' 1933 թվականին: Տարբերությունը 129 տարի է:
3. Նապոլեոնը Վիեննա մտավ 1809 թվականին, Հիտլերը' 1938 թվականին: Տարբերությունը 129 տարի է:
4. Նապոլեոնը հարձակվեց Ռուսաստանի վրա 1812 թվականին, իսկ Հիտլերը' 1941-ին: Տարբերությունը 129 տարի է:

Ժաննա դ'Արկ և Ժաննա Լենուան

1992 թվականին ֆրանսիացի նկարիչ Ռենոե Շարդոննոն Ռուանի քաղաքապետի պատվերով նկարում է « Ժաննա դ’Արկը խարույկի վրա» նկարը: Որպես բնորդուհի հանդես էր գալիս երիտասարդ ուսանողուհի Ժաննա Լենուան: Հաջորդ օրը, երբ կտավն արդեն կախված էր ընդարձակ ցուցասրահում,մեծ հրդեհ է տեղի ունենում այն համալսարանում, որտեղ սովորում էր Ժաննան: Չկարողանալով շենքից դուրս գալ' Ժաննա Լենուան արժանանում է անվանակցի չարաբաստիկ ճակատագրին:

1944 թվականին' Նորմանդիայում դաշնակիցների զորքերի վայրէջքի նախօրեին, հայտնի «Daily Telegraph»-ը մի հետաքրքիր խաչբառ է հրատարակում: Այն ներառում էր իրականացվելիք գաղտնի գործողության կոդավորված անունները: Այնպիսիք, ինչպես, օրինակ, «Նեպտուն», «Յուտա», «Օմահա» և «Յուպիտեր»: «Տեղեկատվության արտահոսքի» հետաքննության հարցերով զբաղվում էր հատուկ բանակային հետախուզական ջոկատը, որը չնայած իր թափած ջանքերին, չկարողացավ գտնել արահոսքի աղբյուրը:

Նյութը պատրաստեց' Սիմա Բոսնոյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1234
Տեղադրվել է՝00:58:56 28-02-2014