Civil Consciousness - 1990թ. մայիսի 27' ռուսական դիվերսիա Երևանում
  • :
  • :


1990թ. մայիսի 27' ռուսական դիվերսիա Երևանում

24 տարի առաջ այս օրը' մայիսի 27-ին, Մոսկվայի հրամանով խորհրդային բանակը Սովետաշենի կողմից մուտք գործեց Երևան: Խորհրդային բանակի կողմից սադրանքներ և բախումներ հրահրվեցին: Փաստացի սա Մոսկվայի' մայիսի 20-ին տեղի ունեցած Գերագույն Խորհրդի ընտրությունների պատասխանն էր, որում հաղթել էր ոչ թե Կոմունիստական կուսակցությունը, այլ Հայոց Համազգային Շարժումը:

Երևանի փողոցներում մարդիկ ինքնապաշտպանության անցան: Արդյունքում' Երևան-Նուբարաշեն խճուղում տեղի ունեցած ընդհարումների ընթացքում 27 ազատամարտիկ և խաղաղ բնակիչ սպանվեց:

Այս իրադարձություններից հետո երկար տարիներ են անցել, սակայն կատարվածի համար մինչ այսօր դեռ ոչ ոք պատասխանատվություն չի կրել:



Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`974
Տեղադրվել է՝15:06:16 28-05-2014