Civil Consciousness - Իշխան Խոսրովյանին բերման են ենթարկել Սարյան փողոցից
  • :
  • :


Իշխան Խոսրովյանին բերման են ենթարկել Սարյան փողոցից

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ անդամ Իշխան Խոսրովյանն այսօր Սարյան փողոցից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին:

Սարյան փողոցում այսօր տեղի է ունեցել ընդդեմ էլեկտրաէնեգիայի սակագների թանկացման ակցիա, որին և մասնակցում էր Իշխան Խոսրովյանը:

Դեպքի մանրամասնրերի մասին ՀՀ ոստիկանության աշխատակիցները հրաժարվում են որևէ տեղեկություններ տրամադրել և ՀՀ քաղաքացիներին ոստիկանության բաժին են հրավիրում բերման ենթարկվածների ինքնությունը ճշտելու համար, սակայն բաժնին մոտենալ հնարավոր չէ, քանի որ ոստիկանները պատնեշ են կազմել և թույլ չեն տալիս որևէ մեկին մոտենալ ոստիկանության շենքին:

Արդյունքում, ՀՀ քաղաքացիները զրկված են պատշաճ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից:


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`780
Տեղադրվել է՝12:34:40 27-06-2014