Civil Consciousness - Գեբելսի քարոզչության սկզբունքները
  • :
  • :


Գեբելսի քարոզչության սկզբունքները

Գերմանական նացիստական կուսակցության անդամ Ջոզեֆ Գեբելսը 1933 թվականին դարձավ Ադոլֆ Հիտլերի քարոզչության նախարարը, ինչը նրան հնարավորություն տվեց ղեկավարել ամբողջ գերմանական ռադիոն, մամուլը, կինոն և թատրոնը:

1925 թվականին Գեբելսը հանդիպեց կուսակցության նախագահ Ադոլֆ Հիտլերին: 1926-ին նա Բեռլինում նշանակվեց Gauleiter (նացիստական կուսակցության տարածքային մասնաճյուղի ղեկավար), իսկ 1927 թվականին նա հիմնադրեց և դարձավ Der Angriff Ազգային Սոցիալիստական պաշտոնական պարբերականի խմբագիրը: 1928 թվականին նա պատգամավոր ընտրվեց գերմանական խորհրդարանում' Ռեյխստագում: Աշխատեցնելով քարոզչության բոլոր ժամանակակից մեթոդները' Գեբելսը օգնում է Հիտլերին իշխանության գալ:

Երբ 1933 թվականին Հիտլերը գրավեց իշխանությունը, Գեբելսը նշանակվեց քարոզչության և ազգային լուսավորչության (կրթության) նախարար: Այդ պահից սկսած մինչև իր մահը Գեբելսը օգտագործում է բոլոր կրթական և կապի միջոցները նացիստական քարոզչության հետագա նպատակների համար, գերմանացիների մեջ ներարկելով այն գաղափարը, որ իրենց առաջնորդն է ճշմարիտ Աստվածը, և իրենց նպատակն է իշխել աշխարհի վրա: 1938 թվականին նա դարձավ Հիտլերի նախարարների խորհրդի անդամ: Հետագայում, 1944 թվականին, Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ, Հիտլերը նրան նշանակում է ընդհանուր զորահավաքի պատասխանատու:

Գեբելսը իր անհերքելի ինտելեկտը և ամբոխի հոգեբանության մասին փայլուն պատկերացումները ամբողջությամբ օգտագործում է իր կուսակցության շահերի համար: Նրա ամենավտանգավոր քարոզչությունը հրեաների դեմ էր: Որպես հիպնոտիկ հռետոր նա երկրորդն էր Հիտլերից հետո, իսկ իր զանգվածային հանդիպումների և շքերթների բեմադրության մեջ նա անգերազանցելի էր: Չափազանց ցինիկ է հնչում, բայց նա կարծես հավատում էր միայն իշխանության ինքնահաստատմանը: Նա հավատարիմ մնաց Հիտլերին մինչև վերջ: 1945 թվականի մայիսի 1-ին, երբ սովետական զորքերը ներխուժում էին Բեռլին, Գեբելսը ինքնասպան եղավ:

Ստորև թվարկվածները Գեբելսի քարոզչության սկզբունքներն են, որը կարելի է համարել նրա մտավոր ժառանգությունը: Իսկ թե երբ պետք է, կամ պե՞տք է արդյոք դրանք օգտագործվեն ժողովրդավարական հասարակություններում, քաղաքական և բարոյական բնույթի խոր և մտահոգիչ խնդիրներ են:


Գեբելսի քարոզչության սկզբունքները


1.Քարոզչին պետք է հասանելի լինեն իրադարձությունների և հասարակական կարծիքի մասին տեղեկատվությունները:

2.Քարոզչությունը պետք նախագծվի և իրականացվի միայն մի իշխանության կողմից.

•այն պետք է տա քարոզչության բոլոր հրահանգները

•այն պետք է բացատրի քարոզչության հրահանգները կարևոր պաշտոնյաներին և պահպանի նրանց մարտական ոգին

•այն պետք է վերահսկի այլ մարմինների գործունեությունը, որոնք հանգեցնում են քարոզչական հետևանքների:

3.Որևէ գործողության քարոզչական հետևանքները պետք է հաշվի առնվեն այդ գործողությունը ծրագրելու ժամանակ:

4.Քարոզչությունը պետք է ազդի հակառակորդի վարած քաղաքականության և գործողությունների վրա'

•թաքցնելով քարոզչությունից բխող ցանկալի նյութը, որը կարող է օգտակար տեղեկատվություն տրամադրել թշնամուն/հակառակորդին

•բացահայտ կերպով տարածելով քարոզչությունը, որի բովանդակությունը կամ հնչեղությունը ստիպի թշնամուն/հակառակորդին ցանկալի եզրակացություններ անել

•ստիպելով թշնամուն/հակառակորդին կարևոր տեղեկություն բացահայտել իր իսկ մասին

•որևէ հղում չանելով թշնամու/հակառակորդի ցանկալի գործողությանը, այն դեպքում եթե այդ հղումը կվարկաբեկի այդ գործողությունը

5.Քարոզչական արշավ իրականացնելու համար պետք է հասանելի լինեն գաղտնազերծված և օպերատիվ տեղեկություններ:

6.Որպեսզի ընկալվի' քարոզչությունը պետք է առաջացնի լսարանի հետաքրքրությունը և փոխանցվի որևէ ուշագրավ կապի միջոցով:

7. Հավանականությունը արդեն պետք է որոշի' արդյոք քարոզչության ելքը ճիշտ է թե սխալ:

8.Թշնամու/հակառակորդի քարոզչության նպատակը, բովանդակությունն ու արդյունավետությունը, բացահայտման ուժն ու ազդեցությունը, և ընթացիկ քարոզարշավների բնույթն է որոշում, թե արդյոք թշնամու/հակառակորդի քարոզչությունը պետք է անտեսվի կամ հերքվի:

9.Վստահելիությունը, ըմբռնողությունը և շփման հնարավոր ազդեցություններն են որոշում, թե արդյոք քարոզչական նյութը պետք է ենթարկվի գրաքննման, թե ոչ:

10.Թշնամու/հակառակորդի քարոզչությունից վերցված նյութը կարող է օգտագործվել գործողություններում այն ժամանակ, երբ այն նվազեցնում է թշնամու հեղինակությունը կամ խթանում է քարոզչի սեփական նպատակի իրականացմանը:

11.Ոչ թե դրական, այլ սև քարոզչությունը կարող է աշխատել այն ժամանակ, երբ վերջինս ավելի քիչ արժանահավատ է կամ ենթադրում է անցանկալի հետևանքներ:

12.Առաջնորդների հեղինակությունը կարող է նպաստել քարոզչությանը:

13.Պետք է ճիշտ ժամանակ ընտրել քարոզչության համար.

•լսարանի հետ կապը պետք է լինի քարոզչությունը սկսելուց առաջ

•քարոզարշավը պետք է սկսել բարենպաստ պահի

•քարոզչության թեման պետք է կրկնել, բայց ոչ այնքան, որպեսզի այն ունենա հակառակ արդյունք:

14.Քարոզչությունը պետք է իրադարձությունները և մարդկանց որակի տարբերակիչ արտահայտություններով կամ կարգախոսներով.

•դրանք պետք է առաջացնեն ցանկալի պատասխաններ, որոնց լսարանը նախկինում տիրապետել է

•դրանք պետք է հեշտ ընկալելի լինեն

•դրանք պետք է օգտագործել կրկին ու կրկին, բայց միայն համապատասխան իրավիճակներում

•դրանք պետք է զերծ լինեն հակառակ արդյունքներից:

15.Քարոզչությունը պետք է կանխի սին հույսերի առաջացումը, որոնք կարող են ոչնչանալ ապագա իրադարձությունների պատճառով:

16.Ճակատային քարոզչությունը պետք է ստեղծի օպտիմալ անհանգստության որոշակի մակարդակ.

•քարոզչությունը պետք է ուժեղացնի պարտության հետևանքներին վերաբերող մտահոգությունները

•քարոզչությունը պետք է նվազեցնի անհանգստությունը , որը չի կարող կրճատվել հենց իրենց' մարդկանց կողմից:

17.Ճակատային քարոզչությունը պետք է նվազեցնի հիասթափության ազդեցությունը.

•պետք է ակնկալել անխուսափելի հիասթափություն

•անխուսափելի հիասթափությունը պետք է դիտարկել հատուկ տեսանկյունից

18.Քարոզչությունը պետք է նպաստի ագրեսիայի տեղաշարժմանը նշելով թշնամու/հակառակորդի թիրախները:

19.Քարոզչությունը չի կարող անմիջապես հակազդել, փոխարենը այն պետք է առաջարկի որևէ տեսակի գործողություն կամ խափանարարություն (դիվերսիա), կամ երկուսը միասին:

Նյութը պատրաստեց' Էմմա Թորոսյանը


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1690
Տեղադրվել է՝16:49:01 19-02-2014