Civil Consciousness - Քաղաքակրթությունների բախում (մաս 3)
  • :
  • :


Քաղաքակրթությունների բախում (մաս 3)

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋԵՎ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԸՍՏ Ս. ՀԱՆԹԻՆԳԹՈՆԻ

Արևմուտքի և իսլամական աշխարհի միջև զինված հակամարտությունը շարունակվում է մի ամբողջ դար, և դրա մեղմացման ոչ մի նշան չկա: Ընդհակառակը, այն կարող է էլ ավելի սրվել: Պարսից ծոցի պատերազմը շատ արաբների ստիպեց հպարտություն զգալ. Սադդամ Հուսեյնը հարձակվեց Իսրայելի վրա և դիմադրություն ցույց տվեց Արևմուտքին: Բայց հենց նույն հպարտությունը ծնեց նվաստացվածության և ճնշվածության զգացում, որի պատճառը Պարսից ծոցում Արևմուտքի ներկայությունն էր, նրա ուժային գերազանցությունը և անկարողությունը' տնօրինել իր սեփական ճակատագիրը: Բացի այդ, արաբական շատ երկրներ' ոչ միայն նավթի արտահանողները, հասան տնտեսական և սոցիալական զարգացվածության այնպիսի մակարդակի, որը անհամատեղելի է կառավարման ավտոկրատական ձևերի հետ: Այնտեղ ժողովրդավարական համակարգերի ներմուծման փորձերը ավելի ու ավելի են հզորանում: Որոշ արաբական երկրների քաղաքական համակարգերը արտահայտման որոշակի աստիճան ստացան: Բայց սա ավելի շատ արաբական ֆունդամենդալիստների համար է շահավետ: Կարճ ասած' արևմտյան ժողովրդավարությունը արաբական աշխարհում ուժեղացնում է հակաարևմտյան քաղաքական ուժերը: Հնարավոր է' սա անցողիկ երևույթ է, բայց այն անկասկած բարդացնում է իսլամական երկրների և Արևմուտքի միջև հարաբերությունները: Այս հարաբերությունները բարդանում են նաև դեմոգրաֆիկ գործոններով: Արաբական երկրների բնակչության անդադար աճը, նամանավանդ Հյուսիսային Աֆրիկայում, ուժեղացնում է արտագաղթը դեպի Արևմտյան Եվրոպա: Իր հերթին արտագաղթածների հոսքը, արևմտաեվրոպական երկրների միջև ներքին սահմանների աստիճանական վերացման հետ մեկտեղ, քաղաքական մեծ անհանգստություն առաջացրեց: Իտալիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում ռասիստական տրամադրությունը աստիճանաբար ավելի ակնհայտ բնույթ է կրում, իսկ սկսած 1990 թվականից անընդհատ աճում է արաբ և թուրք արտագաղթողների հանդեպ արձագանքն ու ահաբեկչությունը:

Իսլամական և արևմտյան աշխարհների փոխհարաբերություններում կողմերից երկուսն էլ քաղաքակրթությունների բախում են տեսնում: «Արևմուտքին անշուշտ մուսուլմանական աշխարհի հետ բախում է սպասվում, - գրում է մուսուլմանական ծագումով հնդիկ լրագրող Մ. Ակբարը, - Արդեն միայն իսլամական աշխարհի լայն տարածումը Մագրիբից մինչև Պակիստան կբերի նոր հմաշխարհային կարգերի համար պայքարին»: Նմանատիպ եզրահանգումների է գալիս Բ. Լյուիսը. «Մեր դիմաց բացարձակ ուրիշ մակարդակի տրամադրվածություն և շարժում է, որոնց ի զորու չէ զսպել քաղաքականությունը և կառավարությունները, որոնք ցանկանում են օգտագործել դրանք: Սա, ոչ ավել, ոչ պակաս, քաղաքակրթութունների բախում է' հնարավոր է' անկանոն, բայց մեր հնամենի թշնամու պատմականորեն պայմանավորված պատասխանը' մեր հուդայա-քրիստոնեական ավանդույթին, մեր այս կամ այն աշխարհիկ իրականության և համաշխարհային ընդլայնման» :

Պատմության ընթացքում արաբա-իսլամական քաղաքակարթությունը գտնվում էր հարավի լեզվական, կենդանական, իսկ հիմա, ի օգուտ իրեն, քրիստոնյա սևամորթ բնակչության հետ մշտական փոխհարաբերության մեջ:

Իսլամական շրջանի հյուսիսային սահմանների մոտ կոնֆլիկտը մեծ մասամբ տեղ է գտնում ուղղափառ և մուսուլման բնակչության միջև: Այստեղ արժե հիշատակել Բոսնիայի և Սարաևոյի ջարդերը, սերբերի և ալբանացիների միջև ընթացող անդադար պայքարը, բուլղարացիների և Բուլղարիայի թուրք փոքրամասնության միջև լարված հարաբերությունները, օսեթների և ինգուշների արյունահեղական բախումները, ռուսների և Հյուսիսային Ասիայի միջև կոնֆլիկտը, որի արդյունքում Ռուսաստանը իր զորքը տեղավորեց Հյուսիսային Ասիայում և Կովկասում' Ռուսաստանի շահերը պաշտպանելու նպատակով, և պետք է նշել նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը: Կրոնը թեժացնում է վերածնվող էթնիկ ինքնագիտակցությունը, և այս ամենը ուժեղացնում է հարավային սահմանների վերաբերյալ ռուսների կանխազգացումը: Այս մտահոգությունը նկատել էր Ռուզվելտը: Ահա, թե ինչ է նա գրում. «Ռուսաստանի պատմության զգալի մասը լի է սլավոնացիների և թյուրքերի միջև սահամանամերձ պայքարով: Այս պայքարը սկսվել է ավելի քան հազար տարի ռուսական պետականության հիմնադրման ժամանակաշրջանից առաջ: Իրենց հարավային հարևանների դեմ սլավոնացիների պայքարում է ոչ միայն ռուսական պատմությունը, այլև ռուսների բնույթը հասկանալու բանալին: Ներկայիս ռուսների բնույթը հասկանալու համար, չպետք մոռանալ թյուրքական էթնիկ խմբի մասին, որը ռուսների ուշադրությունը գրավում է արդեն մի քանի դար շարունակ» :

Քաղաքակրթությունների բախումը խոր արմատներ ունի Ասիայի նաև այլ շրջաններում: Մուսուլմանների և ինդուսների' մինչև պատմության խորքը գնացող պայքարը այսօր արտահայտվում է ոչ միայն Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությամբ, այլ նաև Հնդկաստանի ներսում ավելի ու ավելի ոխակալ ինդուսական խմբավորումների և ավելի նշանակալի դարձող մուսուլմանական փոքրամասնությունների միջև կրոնական թշնամանքի սրմամբ:

Արևելյան Ասիայում Չինաստանը տարածքային ոտնձգություններ է առաջ քաշում իր գրեթե բոլոր հարևանների նկատմամբ: Նա անողոքաբար վարվեց Տիբեթի բուդդիստների հետ, իսկ հիմա պատրաստ է նույն դաժանությունը ցուցաբերել թյուրք-իսլամական փոքրամասնությունների նկատմամբ: «Սառը պատերազմի» ավարտին Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունները հատուկ ուժով արտահայտվեցին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքները, մասսայական ոչնչացման զենքի առևտուրն ու չտարածելու խնդիրը, և դրանց մեղմացման ոչ մի հույս չկա: Ինչպես 1991 թվականին ասել է Դեն Սյաոպինը. «Նոր սառը պատերազմը Չինաստանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է» : Դեն Սյաոպինի արտահայտությունը կարելի է վերագրել նաև ավելի ու ավելի խորացող ԱՄՆ-Ճապոնիա հակամարտությանը: Մշակութային տարբերությունները ուժեղացնում են տնտեսական կոնֆլիկտը այս երկրների միջև: Յուրաքանչյուր երկիրը մյուսին մեղադրում է ռասիզմի մեջ, բայց գոնե ԱՄՆ-ի կողմից հակամարտությունը ունի ոչ թե ռասայական, այլ մշակութային բնույթ: Դժվար է պատկերացնել երկու' հիմնարար արժեքներով, դրվածքներով և վարքագծի ոճով իրարից ավելի հեռու հասարակություններ: ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առկա տնտեսական անհամաձայնությունը ոչ պակաս լուրջ է, բայց դրանք ոչ այնքան քաղաքականապես ցայտուն և էմոցիոնալ են, քանզի ամերիկյան և եվրոպական մշակութային տարբերությունները բավականին ավելի քիչ դրամատիկ են, քան ամերիկյան և ճապոնական քաղաքակրթությունների միջև:

Տարբեր քաղաքակրթությունների փոխհարաբերությունների արդյունքում առաջացած ուժի կիրառման ծավալը կարող է տարբեր լինել: Ամերիկական և եվրոպական ենթաքաղաքակրթությունների միջև հարաբերություններում գերակշռում է տնտեսական մրցակցությունը, ինչպես և ընդհանրապես Արևմուտքի և Ճապոնիայի միջև հարաբերություններում: Միևնույն ժամանակ Եվրասիայում տարածվող էթնիկական կոնֆլիկտները, որոնք հասնում են ընդհուպ մինչև «էթնիկական աղբյուրներին», բնավ հազվագյուտ երևույթներ չեն: Ամենից հաճախ դրանք տեղի են ունենում խմբերի միջև, որոնք պատկանում են տարբեր քաղաքակրթությունների, և այս դեպքում առավել ծայրահեղ տեսք են ունենում: Եվրասիական մայրցամաքի քաղաքակրթությունների միջև պատմականորեն ձևավորված սահմանները բոցկլտում են կոնֆլիկտների կրակից: Առանձնահատուկ եռման ջերմաստիճանի այս կոնֆլիկտները հասնում են իսլամական աշխարհի երկրների սահմանների վրա, որոնք կիսալուսնաձև փռվել են Հյուսիսային Աֆրիկայի և Միջին Ասիայի միջև: Բայց բռնությունը գործածվում է նաև մի կողմից մուսուլմանների, մյուս կողմից Բալկանների ուղղափառ սերբերի, Իսրայելի հրեաների, Հնդկաստանի ինդուսների, Բիրմայի բուդդիստների և Ֆիլիպինների կաթոլիկների միջև: Իսլամական աշխարհի սահմանները ամենուրեք ողողված են արյունով:

Հոդվածաշարի նախորդ հատվածներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով

http://civilngo.com/am/news/political/53

http://civilngo.com/am/news/political/55

Նարեկ Սամսոնյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1696
Տեղադրվել է՝16:28:11 19-02-2014