Civil Consciousness - Քաղաքակրթությունների բախում (մաս 4)
  • :
  • :


Քաղաքակրթությունների բախում (մաս 4)

Ի՞ՆՉՆ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԱՐԵՎՄՈՒՏՔ ԴԱՐՁՆՈՒՄ

Ինչպիսիք էին արևմտյան քաղաքակրթության տարբերակիչ առանձնահատկությունները դրանց մոդեռնիզացումից հարյուրավոր տարիներ առաջ: Այս հարցով զբաղվող գիտնականների կարծիքները տարանջատվում են որոշ մանրամասների վերաբերյալ, բայց նրանք բոլորը կիսում են այն ինստիտուտների շարքի, վարվելակերպի և համոզմունքների տիպերի վերաբերյալ տեսակետները, որոնք կարող են արդարացիորեն ընդունվել որպես արևմտյան քաղաքակրթության էություն: Դրանց թվին են պատկանում.

Դասական ժառանգություն:Որպես երրորդ սերնդի քաղաքակրթություն արևմուտքը շատ բաներ ժառանգել է նախորդող քաղաքակրթություններից, ներառյալ՝ բոլոր էական բաները դասական քաղաքակրթություններից: Արևմտյան քաղաքակրթությունը ընդգրկել է դասական ժառանգության բազմաթիվ էլեմենտներ, որոնց թվում են հունական փիլիսոփայությունը և ռացիոնալիզմը, Հռոմեական իրավական համակարգը, լատիներենը և քրիստոնեությունը: Մուսուլմանական և ուղղափառ քաղաքակրթությունները նույնպես ժառանգել են դասական քաղաքակրթություններից որոշ տարրեր, բայց զգալիորեն ավելի քիչ, քան Արևմուտքը:

Արևմտյան քրիստոնեություն:Արևմտյան քրիստոնեությունը' նախ արևմտյան կաթոլիկ, այնուհետև արևմտյան բողոքական եկեղեցիների տեսքով, արևմտյան քաղաքակրթության միակ քիչ թե շատ կարևոր պատմական բնութագրիչն է: Իրոք, այն, ինչ հիմա կոչվում է արևմտյան քաղաքակրթություն, իր առաջին հազարամյակի մեծ մասի ընթացքում կոչվել է արևմտյան քրիստոնեական աշխարհ: Արևմտյան քրիստոնեական ժողովուրդների միջև գոյություն ուներ միասնության լավ զարգացած զգացում, որը նրանց ստիպում էր իրենց զգալ թուրքերից, մավրերից, բյուզանդացիներից և այլ ժողովուրդներից անջատ և ընտրյալ: Երբ XVI դարում արևմտյան քաղաքակրթության ներկայացուցիչները դուրս եկան դրա սահմաններից' աշխարհը նվաճելու, նրանք այդ ամենը կատարում էին հանուն իրենց Աստծո, իսկ ընդհանրապես' նաև հանուն ոսկու: Ռեֆորմավորումը և հակառեֆորմավորումը' արևմտյան քրիստոնեության բաժանումը բողոքականության և կաթոլիկ եկեղեցիների, այդ բախման քաղաքական և մտավոր հետևանքների հետ միասին, դրանք արևմտյան պատմության տարբերակիչ գիծն են, որը իսպառ բացակայում է արևելյան ուղղափառության և լատինոամերիկյան քաղաքակրթությունների փորձում:

Եվրոպական լեզուներ:Կրոնից հետո' լեզուն երկրորդ կարևորագույն գործոնն է, որը տարբերակում է մի մշակույթի մարդկանց մեկ այլ մշակույթի ներկայացուցիչներից: Արևմուտքը մյուս քաղաքակրթություններից տարբերվում է լեզուների բազմազանությամբ. ճապոներենը, հինդին, ռուսերենը և նույնիսկ արաբերենը ընդունվում են' որպես այլ քաղաքակրթությունների լեզուներ: Արևմուտքը ժառանգել է լատիներենը, բայց Արևմուտքում հայտնվել են բազմաթիվ ազգեր, որի հետրանքով զարգացել են ազգային լեզուները, որոնք որոշակի հեղհեղուկությամբ խմբավորվում են ռոմանական և գերմանական լեզուների մեջ: Մինչև XVI դար այս լեզուները ստացան իրենց ժամանակակից տեսքը: Լատիներենը իր տեղը զիջեց ֆրանսրենին' որպես Արևմուտքի' միջազգային հարաբերությունների ընդհանուր լեզու, իսկ XX դարում ֆրանսերենը «պարտվեց» անգլերենին:

Հոգևոր և բարձրաշխարհիկ իշխանությունների տարանջատում:Արևմուտքի պատմության ամբողջ ընթացքում Եկեղեցին, իսկ հետո շատ եկեղեցիներ, գոյություն են ունեցել պետությունից անջատ. Աստված և կեսար, եկեղեցի և պետություն, հոգևոր և բարձրաշխարհիկ իշխանություն. այսպիսին է եղել արևմտյան մշակույթի տիրող դուալիզմի պատկերը: Միայն հնդկական քաղաքակրթության մեջ էին կրոնը և քաղաքականությունը հստակ տարանջատված: Իսլամական կրոնների երկրներում Աստված տերն է' իշխանը, Չինաստանում և Ճապոնիայում իշխանը հնդես է գալիս որպես Աստված, ուղղափառ եկեղեցում Աստված համարվում էր իշխանի' տիրոջ կրտսեր օգնականը: Եկեղեցու և պետության տարանջատումը և փոխկապակցվածությունը' արևմտյան քաղաքակրթությունների տարբերակիչ գիծը, հնարավոր չէ գտնել մեկ այլ քաղաքակրթության պատմության մեջ: Իշխանության այսպիսի տարանջատումը Արևմուտքում ազատության զարգացման գործում անփոխարինելի ներդրում կատարեց:

Օրենքի գերակայություն:Քաղաքակրթության գոյատևման համար օրենքի ամենագլխավոր դերի մասին միտքը փոխառված է եղել հռոմեացիներից: Միջնադարյան մտածողները մանրամասնորեն ստեղծել են բնական իրավունքի հասկացությունը, որին համապատասխան միապետերը պիտի օգտագործեին իրենց իշխանությունը: Համընդհանուր իրավունքի ավանդույթը ստեղծվել է Անգլիայում: Բացարձականության' աբսոլյուտիզմի ժամանակաշրջանում' XVI-ից XVII դարերում, օրենքի գերակայությունը ավելի շատ ինչ-որ անհարմար ավանդույթ էր, քան իրական կյանքի պրակտիկա, բայց համենայն դեպս մարդկային իշխանության' ինչ-որ արտաքին սահմանափակումների ենթակայությունը շարունակում էր պահպանվել: Non sub kominc sed sub Deo el lege. Օրենքի գերակայության ավանդույթը հիմք դրեց սահմանադրականությանը և իշխանության քմահաճույքներից մարդու իրավունքների պաշտպանությանը' ներառյալ սեփականության իրավունքը: Այլ քաղաքակրթություններում օրենքը շատ ավելի անկարևոր գործոն էր գիտակցության և վարվելակերպի ձևավորման գործում:

Սոցիալական բազմակարծություն և քաղաքացիական հասարակություն:Պատմականորեն ձևավորվել էր այնպես, որ արևմտյան հասարակությունը բազմակարծիք էր: Ինչպես նշել է Կարլ Դոյչը. «Բազմապիսի ինքնիշխան, բարեկամական կամ ընտանեկան հարաբերությունների վրա չհիմնված խմբերի առաջացումը և պահպանումը» Արևմուտքի տարբերակիչ հատկանիշն էր: Սկսած VI և VII դարերից այս խմբերը սկզբնապես ներառում էին մենաստանները, ճգնարանները և առևտրականների կարգերը, բայց հետագայում դրանք տարածվեցին Եվրոպայի այլ շրջաններ ևս' իրենց մեջ ներառելով բազմաթիվ այլ ընկերություններ և համայնքներ: Ավելի քան մեկ հազարամյակ Արևմուտքն ուներ քաղաքացիական հասարակություն, ինչը նրան տարբերում էր այլ քաղաքակրթություններից: Ընկերությունների բազմակարծությունը լրացվեց դասակարգային բազմակարծությամբ: Արևմտաեվրոպական հասարակությունների մեծամասնությունը իրենց մեջ ներառում էին հարաբերականորեն ուժեղ արիստոկրատիա, ունևոր գյուղացիություն և առևտրականների ոչ մեծ, բայց նշանակալի դասակարգ: Ֆեոդալական արիստոկրատիայի հզորությունը հատկապես կարևոր էր եվրոպական երկրների մեծ մասի մեջ աբսոլյուտիզմի արմատավորման հնարավորության սահմանափակման տեսակետից: Եվրոպական այս բազմակարծությունը կտրուկ հակազդում է քաղաքացիական հասարակության աղքատիկ իրավիճակի, արիստոկրատիայի թուլության և կենտրոնացված բյուրոկրատական այն կայսրությունների ուժի հետ, որոնք այդ նույն ժամանակաշրջանում գոյություն են ունեցել Ռուսաստանում, Չինաստանում, Օսմանական տիրապետության տակ գտնվող երկրներում և այլ ոչ արևմտյան հասարակություններում:

Ներկայացուցչական իշխանություն:Սոցիալական բազմակարծությունը բավական մեծ մասշտաբով խթանեց դասակարգերի, խորհրդարանների և այլ ինստիտուտների առաջացմանը, որոնք ներկայացնում էին արիստոկրատիայի, հոգևորականության, առևտրականության և այլ խմբերի շահերը: Այս մարմինները երաշխավորում էին կառավարման ձևերը, որոնք մոդեռնիզացիայի ընթացքում վերափոխվեցին ժամանակակից ժողովրդավարության ինստիտուտների: Որոշ դեպքերում աբսոլյուտիզմի ժամանակաշրջանում դրանք վերացվում կամ խիստ սահմանափակվում էին: Բայց նույնիսկ երբ դա տեղի էր ունենում, նրանք կարողանում էին (ինչպես օրինակ Ֆրանսիայում) հարություն առնել' որպես քաղաքական մասնակցության ընդլայնման միջոց: Ոչ մի այլ քաղաքակրթություն այսօր չունի մեկ հազարամյակի պատմություն ունեցող համեմատական ժառանգություն' ներկայացուցչական մարմնի տեսքով: Նույն կերպ կատարվել էր նաև տեղական մակարդակով ինքնակառավարման համար մղվող շարժման զարգացումը: Դրանք ծագել են IX դարում Իտալիայի քաղաքներում, այնուհետև տարածվել են դեպի հյուսիս' գրավելով եպիսկոպոսների և մտավորականների իշխանությունը, և վերջապես XIII դարում այս ամենը բերեց այնպիսի մի «ուժեղ և անկախ քաղաքների» համագործակցության, ինչպիսին էր Գանզեյական միությունը: Պետական մակարդակով ներկայացուցչությունը այս կերպ լրացվում էր ինստիտուտներով, որոնք երաշխավորում էին տեղական մակարդակով ինքնավարություն, ինչը չէր դիտարկվում աշխարհի այլ մասերում:

Անհատականություն:Արևմտյան քաղաքակրթությանը բնորոշ վերը նշված գծերից շատերը նպաստեցին քաղաքակրթական հասարակությունների շրջանակներում յուրօրինակ անհատականության և անհատական իրավունքների և ազատությունների ավանդույթների զգացման առաջացմանը: Անհատականությունը զարգանում էր XIV-ից XV դարերում: Անհատական ընտրության իրավունքի ընդունումը, որը Դոյչը անվանում է «Ռոմեոյի և Ջուլիետայի հեղափոխություն», արևմտյան հասարակությունում իշխում էր XVII դարում: Նույնիսկ բոլորի համար գործող հավասար իրավունքի պահանջները («Անգլիայում չքավորը ունի ապրելու ճիշտ այնքան իրավունք, որքան ունևորը») հստակ ձևակերպված էին, եթե ոչ համաշխարհայնորեն ընդունված: Անհատականությունը շարունակում է մնալ Արևմուտքի տարբերակիչ գիծը նաև XX դարի քաղաքակրթություններում: Հետազոտություններից մեկում, որում օգտագործվել է 50 երկրների բնակչության միանման խմբերի մասին տվյալներ, անհատականության ամենաբարձր ցուցանիշներ ցուցաբերած 20 երկրներից 19-ը արևմտյան երկրներն էին: Անհատականության և կոլեկտիվիզմի մեկ այլ հետազոտություն նույնանման չափով վեր է հանել Արևմուտքում անհատականության գերիշխանությունը' ամբողջ մնացյալ աշխարհում գերիշխող կոլեկտիվիզմի հետ համեմատած: Սա հանգեցրեց այն եզրակացության, որ Արևմուտքի համար առավելապես կարևոր արժեքները նվազագույն արժեք են ներկայացնում մնացյալ աշխարհի համար:

Կրկին և կրկին արևմտյան քաղաքակրթության կողմնակիցներն ու հակառակորդները մատնացույց են անում անհատականությունը' որպես արևմտյան հասարակության տարբերանշան:

Տվյալ ցուցակը չի սպառում արևմտյան քաղաքակրթության բնութագրիչ առանձնահատկությունների ամբողջ շարքը: Ինչպես նաև պետք չէ կարծել, թե նշված բնութագրիչ գծերը միշտ գոյություն են ունեցել արևմտյան հասարակության բոլոր հատվածներում: Իհարկե, այդպիսի բան չի կարող լինել. արևմտյան պատմության մեջ շատ բռնապետեր պարբերաբար արհամարհել են օրենքի գերակայությունը և ամենաթողություն իրականացրել ներկայացուցչական իշխանության մարմինների միջոցով: Նաև ճիշտ չէր լինի ենթադրել, որ այս բնութագրիչներից ոչ մեկը չի հանդիպել այլ քաղաքակրթություններում: Անխոս, հենց դրանցից են Ղուրանը և իսլամական հասարակությունների համար օրենքների հիմք դնող շարիաթի օրենքները, Ճապոնիայում և Հնդկաստանում գոյություն են ունեցել դասակարգային համակարգեր' համապատասխան Արևմուտքի նմանատիպ համակարգերին (և հնարավոր է' դրա արդյունքում Ճապոնիան և Հնդկաստանը այն երկու միակ ոչ արևմտյան հիմքային հասարակություններն են, որոնք բավականին երկար ժամանակ պահպանում են ժողովրդավարական կառավարությունները): Եթե այս բոլոր գործոնները իրարից անկախ դիտարկենք, ապա դրանցից ոչ մեկը Արևմուտքի համար յուրահատուկ չի լինի: Բայց դրանց համադրությունը յուրահատուկ է, և հենց դա է Արևմուտքին հաղորդել նրա տարբերակիչ առանձնահատկությունները: Հիշատակված մտքերը, վարվելակերպի տիպերը և ինստիտուտները Արևմուտքում այնպես են գերիշխել, ինչպես ոչ մի այլ քաղաքակրթությունում: Դրանք կազմում են արևմտյան քաղաքակրթության պահպանվող կաղապարային առանցքը: Հենց դրանք են այն, ինչ արևմտյան քաղաքակրթությունում կոչվում է արևմտյան, և ոչ' ժամանակակից: Նրանք նաև մշակեցին անհատական ազատությանը կապվածությունը, որն էլ տարբերակում է Արևմուտքը այլ քաղաքակրթություններից: Եվրոպան, ինչպես ասել է Արթուր Շլեզինգերը, անհատական ազատության մտքերի, քաղաքական ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և մշակութային ազատության յուրահատուկ աղբյուր է: Այս մտքերը եվրոպական, և ոչ ասիական, աֆրիկական, մերձարևելյան մտքեր են, եթե հաշվի չառնենք, որ դրանք այդ բոլոր տեղերում ընդունված են եղել: Այս մտքերն ու բնութագրիչները մեծ մասամբ գործոններ են, որոնք արևմուտքին թույլ են տվել իր վրա վերցնել առաջնորդող դերը' իր սեփական և համաշխարհային մոդեռնիզացիայում: Նրանք արևմտյան քաղաքակրթությունը դարձրին յուրահատուկ, և այն արժեքավոր է ոչ թե ունիվերսալ, այլ յուրահատուկ լինելու համար:

Հոդվածաշարի նախորդ հատվածներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով

http://civilngo.com/am/news/political/53

http://civilngo.com/am/news/political/55

http://civilngo.com/am/news/political/57

Նարեկ Սամսոնյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`2235
Տեղադրվել է՝23:19:02 25-01-2014