Civil Consciousness - Քաղաքակրթությունների բախում (մաս 5)
  • :
  • :


Քաղաքակրթությունների բախում (մաս 5)

Քաղաքակրթությունների բախում (մաս 5)

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀԸ. ՊԱՌԱԿՏՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԿՈՆՑԵՊՑԻԱՆ. ԱՂԲՅՈՒՐՆԵՐՆ ՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Ընթացիկ դարի վերջին տարիներին քաղաքակրթությունների տարանջատության խնդիրը առավել սուր է դրվել: Դրա պատճառները բազմաթիվ են և բազ-մազան.

Առաջին հերթին' նախորդող ամբողջ պատմության ընթացքում միջազգային դաշտում հակամարտության սուբյեկտներ էին դառնում երկրների խմբերը և միությունները, որոնք մի կողմից միասնական էին իրենց տնտեսական և քաղաքական բնույթների նմանությամբ, և միևնույն ժամանակ, մյուս կողմից, գտնվում էին հանրապետությունների խմբերի և միությունների դեմ էին կանգնած, որոնք նույնպես ունեին մոտավորապես միևնույն քաղաքական, ռազմական և տնտեսական ներուժ:

Երկրորդ հերթին' ընդհուպ մինչև XX դար առանձին պետությունների տնտեսական զարգացման հարաբերական անհավասարությունը չէր ներկայացվում' որպես ինչ-որ ճակատագրական և անհաղթահարելի մի բան:

Երրորդ հերթին, ինչը նույնպես բավականին էական է, այս գործընթացներում որոշակի դեր էր խաղում տեղայնացումը:

Բազում երկրների տնտեսական հաջողությունները շատ ավելի մեծ հաշվով կախված էին սեփական ռեսուրսների հմուտ մոբիլիզացումից, քան այլ հանրա-պետությունների և միությունների հետ փոխհարաբերություններից: Այսպիսով, մինչև XX դարի կեսերը տնտեսական սպառողական ռազմավարությունները հիմնվում էին ազգի ներքին հնարավորությունների կազմակերպման բնույթի վրա. դրանք ենթադրում էին, որ արդյունաբերության հիման վրա հաջող զարգացումը հնարավոր կլինի և նպատակադրված էին ստեղծել մնացած երկրներից հարաբերականորեն անկախ զարգացում, որը չի հավակնում կարճ ժամանակում հասնել առաջընթացի այն մակարդակին, որը երաշխավորված էր տնտեսական քաղաքակրթության հիմնական կենտրոններում: Այսպիսի պայմաններում տնտեսական անհավասարությունը, որը գոյություն ուներ համաշխարհային մասշտաբով, ընդունվում էր որպես ինչ-որ ի վերուստ տրված մի բան, և միևնույն ժամանակ թվում էր, թե այն միանգամայն հաղթահարելի է: Այս պայմաններում բնական պիտի լիներ սպասել ծաղկման դարաշրջանի գալուստ և այն ասոցացնել երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի հետ: Սակայն հենց հետպատերազմյան տասնամյակները ցուցադրեցին նախկին սպասելքների անիրականությունը:

50-ական և 60-ական թվականներին արևմտյան աշխարհը իրեն դիտում էր որպես աշխարհի արդյունաբերական շղթայի բնական մաս, որը դրա մնացած տարրերի հետ ավելի շատ նմանություն ունի, քան տարբերություն: Բավական է հիշել Ռ. Արոնի բառերը այն մասին, որ. «Եվրոպան բաղկացած է ոչ թե երկու արմատապես առանձնահատուկ աշխարհներից' սովետական և արևմտյան, այլ մեկ միասնական իրականություն է' արդյունաբերական քաղաքակրթություն»:

Այդ մասին են վկայում նաև առաջին հերթին ԱՄՆ-ի փորձերը «սոսնձել» արդյունաբերական այս մոդելը աշխարհի այլ տեղանքներում, հատկապես' Ճապոնիայում:

Միանգամայն բնական է, որ այդ ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական աշխատություններում տնտեսական առաջընթացը փաստորեն ածանցվում է պարզ հասկանալի արդյունաբերական աճի հետ. այդ աճի աղբյուր էին համարվում լրացուցիչ ներքին նորամուծությունները, իսկ արդյունքը պիտի լիներ արևմտյան սպառողական չափանիշներին մոտենալը: Այսպես, Գ. Լեյբենշտայնը 50-ականների վերջին կարծում էր, որ արդյունաբերականացման սկզբնական կետը նորամուծությունների «ցայտն» էր' 15%–ից ոչ պակաս ազգային եկամտով : Է. Հիրշմանը նշում էր, որ զարգացող երկրներում անհրաժեշտ նորամուծական ռեսուրսների բացակայությունը պայմանավորում է դրանց արագ արդյունաբերականացման ապահովման մեջ Արևմուտքի բացառիկ դերը : Իսկ Ու. Ռոստոուն նշում էր նորամուծությունների միանշանակ անհրաժեշտ թիվը, ինքնուրույն արդյունաբերական զարգացման համար, որը պիտի գերազանցեր 12-15%-ը:

Չնայած, որ Հանթինգթոնի կոնցեպցիան ամբողջությամբ հիմնավորված է ժամանակակից միջազգային հարաբերությունների իրավիճակի վրա, և նրա փաստարկները կապված են հեղինակավոր գիտնականների մշակումների հետ, այնուամենայնիվ նկատելի են սխալներ, որոնք միշտ հանդիպում են այն մարդկանց մոտ, ովքեր ցանկանում են «խնդիրը հարմարեցնել պատասխանին»: Հանթինգթոնը ընթացիկ ուղղություններին վերագրում է նաև անժամանակ կամ երկարատև կայունությունը (քրոնոցենտրիզմ), կամ ձգտում է «շարունակել պատմությունը» նոր ունիվերսալ հիմնավորումների վրա (հոլլիզմ):

Գոյություն ուներ միակ միասնական համամարդկային տեսակետի առասպել, որը կենտրոնացած էր ազատականության արժեքների, պետության, պատմության հանդեպ առաջնորդների ունեցած լիազորության մեջ, իսկ այդ առասպելի վերացման հետ միասին վերացավ ցանկությունը' անողոքաբար տրորել թույլերին, զավթել նրանց ռեսուրսները, չընձեռել նրանց եկող դարում առաջնորդության համար մրցակցել: Հենց այս ցանկությունն է Հանթինգթոնի առաջադրած կոնցեպցիայի պահանջարկ առաջացնում:

Հանթինգթոնի հոդվածի շուրջ հանկարծակի ծագած լայնածավալ քննարկումների նախանշանների մեջ որոշակի քաղաքական ռազմավարություն է նկատվում: Այն ամենայն հավանականությամբ կայանում է նրանում, որ Արևմուտքի օտարումը զարգացման և Լուսավորության հարացույցից հիմնավորվի, որ ազատական հիմքերի վրա փորձեն ձևակերպել Արևմուտքի ինքնորոշման իդեոլոգիան և արդարացնեն իրենց վրա վերցրած մարդկության ճակատագրի համար պատասխանատվությունից հետ կանգնումը:

Հանթինգթոնի եզրահանգումների առաքելությունը հայտնաբերվում է նրանում, որ դիտարկող տեսակետները սահմանափակվում են Արևմուտքի առաջացրած կոնֆլիկտների շրջանակներում: Հանթինգթոնը ձգտում է չնկատել այլ կոնֆլիկտներ, որոնք տեղի չեն ունենում երկու գերտերությունների հակամարտությունների պատճառով: Նա համաձայն չէ, որ իդեոլոգիայի դերը սահմանափակվում է հանրապետությունների պայքարում մոբիլիզացիոն գործառույթով:

Հանթինգթոնը խոստովանում է, որ Արևմուտքն է եղել հիմնական կոնֆլիկտների աղբյուրը: Դրանց էությունը ազատական-ժողովրդավարական հարացույցի տարածումն է, որը ոչնչացնում է մյուս մշակույթները, համաշխարհային տարածքի' Արևմուտքին հարմար ունիվերսալացման իրականացումը: Դրա հետ մեկտեղ' ժամանակակից աշխարհի հիմնական կոնֆլիկտը հայտնաբերվում է ոչ թե քաղաքակրթությունների, այլ քաղաքակրթությունների և նոր բարբարոսության միջև (Ա. Կարա-Մուրզա) :

Արևմուտքը դարձավ աշխարհի «նեղացման» և քաղաքակրթությունների փոխհարաբերությունների պատճառը: Դա նշանակում է, որ աշխարհի փոխհարաբերությունները, որոնք առաջացել էին Արևմուտքի պատճառով, իրենց բնույթով դրանց առկայության նշան են այլ քաղաքակրթություններում, որոնք ձգտում են հարաբերականորեն պարփակված ապրել' պահպանելով իրենց մշակույթի հայրենական ճրագի ջերմությունը:

Իր քաղաքակրթական հարացույցը մշակելիս Հանթինգթոնը գրում է տարբեր բարոյական հիմնավորումների անխուսափելիության մասին, նամանավանդ, երբ խոսքը բարեկամ («եղբայր») և այլ երկրների հետ հարաբերություններ ստեղծելու մասին է: Հաթինգթոնը գրում է, որ այնպիսի արևմտյան արժեքներ, ինչպիսիք են «անհատականությունը, սահմանադրականությունը, մարդու իրավունքները, հավասարությունը, ազատությունը, օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը, շուկայի ազատությունը, Եկեղեցու տարանջատումը պետությունից», ոչ արևմտյան քաղաքակրթություններում չեն գտնում իրենց արտացոլումը: Բայց նա մոռանում է այն մասին, որ յուրաքանչյուր քաղաքակրթություն վեր է հանում ժողովրդավարության և օրինականության իր սեփական չափանիշները, չի ցանկանում ընդունել արժեքների ոչ արևմտյան արժեքային համակարգը' որպես իրավասու: Այստեղ կարծես թե հաստատվում է «երկակի բարոյականության» սկզբունքը, որը ոչ միայն ստեղծված է Արևմուտքի քաղաքական գործիչների կողմից, այլև մեծապես օգտագործվում է նրանց կողմից: Պատասխան գործողությունները նրանց թույլ են տալիս եզրակացնել, որ ընդհանրապես բոլոր քաղաքակրթություններին բնորոշ է երկերեսանիությունը:

Միայն իր ներսում է Արևմուտքն ազատական և ժողովրդավարական, իսկ արտաքին քաղաքականության մեջ այն բավականին ավտորիտար է: Սա, ընդհանուր առմամբ, Հանթինգթոնը խոստովանում է: Նա պարզ գրում է. «Ընդհանուր առմամբ Արևմուտքը օգտագործում է միջազգային կազմակերպությունները, ռազմական հզորությունն ու ֆինանսական ռեսուրսները, որպեսզի տիրի աշխարհին' հաստատելով արևմտյան քաղաքական և տնտեսական արժեքները»: Այդ պատճառով մշակութային, հիմնարար արժեքների և հավատալիքների տարբերություններն ընդամենը երկրորդական պատճառներ են կոնֆլիկտի համար:

Այսպիսով, քաղաքակրթությունների միջև բախման թեորիան կարող է վերաճել և դառնալ Արևմուտքի ավտորիտարիզմի աստիճանավորման հիմք' որպես քաղաքակրթությունների պաշտպանություն (քաղաքակրթության արևմտյան չափանիշների վրա հիմնված): Հակառակ երևույթը «մշակութային բազմակարծության» ընդունումն է, և այն երևույթի ընկալումը, որ նոր բարբարոսությունը (այդ թվում նաև արևմտյան քաղաքակրթության) բացասական ակտիվության արդյունք է:

Հանթինգթոնի համար ոչ արևմտյան քաղաքակրթությունները իրենցից հետաքրքրություն են ներկայացնում միայն Արևելքի համար սպառնալիք լինելու տեսակետից: Այս իմաստով նա նմանվում է Ֆուկույամային, որը ուրախ կերպով հայտնում է պատմության ավարտի մասին, որը իրականացվեց ազատական արժեքների անհաղթահարելի հզորության պատճառով:

Արևմտյան քաղաքագետների սխալը, որոնք օգտագործում են քաղաքակրթությունների մոտեցումը ժամանակակից աշխարհի կոնֆլիկտների վերլուծության մեջ, կայանում է նաև քաղաքական ոլորտում: Սեփական քաղաքական տարածքում մոբիլիզացիոն առասպելաբանություն ստեղծելու փորձը, ինչպես պարզվեց, մոբիլիզացիոն առասպելաբանություն ստեղծեց ենթադրյալ աշխարհաքա-ղաքական հակառակորդների մոտ: Մասնավորապես Հանթինգթոնի կոնցեպցիան անսպասելիորեն փաստարկներ տվեց ռուս քաղաքական գործիչներին ավանդական թևի համար. փաստարկներ, որոնք ուղղված էին մերձատլանտյան իշխանական շրջանակների և դրանց ծառայող մտավորականության դեմ:

Հոդվածաշարի նախորդ հատվածներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով

http://civilngo.com/am/news/political/53

http://civilngo.com/am/news/political/55

http://civilngo.com/am/news/political/57

http://civilngo.com/am/news/political/59

Նարեկ Սամսոնյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1913
Տեղադրվել է՝16:29:02 19-02-2014