Civil Consciousness - Բեռլինի Օդային Կամուրջներ
  • :
  • :


Բեռլինի Օդային Կամուրջներ

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատերազմում պարտված Գերմանիան բաժանվեց հաղթանակած պետությունների միջև: Երբեմնի հզոր Գերմանիան բաժանվեց Ամերիկայի Միացիալ Նահանգների, Խորհրդային Միության, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև, որպես չորս օկուպացիոն գոտիներ: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի վերահսկողության տակ էր գտնվում Արևմտյան Գերմանիան, իսկ Սովետական Միությունը վերահսկողություն էր սահմանել Արևելյան Գերմանիայի տարածքում:

Սովետական գոտու խորքում' Գերմանիայի ծայր արևելքում, գտնվում էր մայրաքաղաք Բեռլինը, որը, սակայն, հողին էր հավասարվել ամերիկյան և բրիտանական ահաբեկիչների օդային ռմբակոծությունների և ռուս-գերմանական զորքերի միջև պատերազմի վերջնական սարսափելի ճակատամարտի արդյունքում:

Այդ ժամանակ Բեռլինը նույնպես բաժանված էր չորս մասի, և ավելի քան երկու միլիոն մարդ ապրում էր արևմտյան երեք հատվածներում: Սակայն 1948 թվականի Հունիսի 24-ին Խորհրդային Միությունը փակեց սննդի և պարենի մուտքը դեպի արևմտյան հատված. փակվեցին ցամաքային, երկաթուղային և ջրային ճանապարհները:

Նախորդող տարիների ընթացքում Սովետական Միությունը շարունակ հովանավորում էր այնպիսի հեղաշրջումներ, որոնք Արևելյան Եվրոպայի ազգերի պայքարող ժողովրդավարականությունը փոխարինում էին մարիոնետային պետություններով: Ուստի ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացել էր Բեռլինի վրա, քանի որ ակնհայտ էր, որ Սովետական Միության հաջորդ միջամտությունը կլիներ հենց այնտեղ: Ակնկալվում էր, որ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի զորքերը կբախվեին հենց Բեռլինում, և Խորհրդային Միության առաջխաղացումը մայրցամաքով կա՛մ կկանխվեր, կա՛մ էլ կթույլատրվեր:

Երբ սկսվեց սովետական բլոկադան, գրեթե բոլորը վստահ էին, որ Ամերիկան պետք է ընտրություն կատարեր երեք տարբերակների միջև' նահանջել Բեռլինից (նախագահ Հարրի Թրումանի ռազմական և դիվանագիտական լավագույն խորհրդատուներից գրեթե բոլորի կողմից հավանության արժանացած տարբերակը), առաջ մղել զինված բանակը' մեծացնելով Երրորդ Համաշխարհային պատերազմի վտանգը (այս տարբերակի կողմնակիցն էր Գերմանիայի ամերիկյան ռազմական նախարար Gen. Lucius Clay), կամ պարզապես դիտորդի կարգավիճակով հետևել, թե ինչպես էին Բեռլինցիները սովամահ լինում երեք շաբաթվա մթերքի պահուստի սպառվեուց հետո:

Սակայն քննարկումների արդյունքում որոշվեց մի քանի տասնյակ C-47 ինքնաթիռների միջոցով սնունդ մատակարարել: Որոշվեց, որ ինքնաթիռներըը պետք է Արևմտյան Գերմանիայից թռչեին Արևմտյան Բեռլին: Իրականում դա ժամանակ շահելու միջոց էր, մինչ վերջնական որոշում կայացնելը: Սկզբնական շրջանում ենթադրվում էր, որ թռիչքները կտևեին ընդամենը մի քանի օր կամ վատագույն դեպքում մի քանի շաբաթ, սակայն Բեռլինի օդային այս կամուրջները շարունակվեցին ողջ ցրտաշունչ ձմռան ընթացքում և ողջ պահեցին քաղաքի բնակչությանը: Գրեթե ոչ ոք չէր պատկերացնում, որ այս քայլը հնարավոր կլիներ: Սակայն Միացիալ Նահանգները և Մեծ Բրիտանիան օդային ճանապարով կարողացան սնունդ և վառելիք հասցնել Բեռլին՝ դաշնակցային ավիաբազիայի միջոցով:

Ճգնաժամը ավարտվեց 1949 թվականի մայիսի 12-ին, երբ Խորհրդային Միության զորքերը դադարեցին Արևմտյան Բռլինի բլոկադան:

Կարելի է ասել, որ Բեռլինի օկուպացիան Երրորդ Համաշխարհային պատերազմի վտանգն ավելի էր մեծացնում, քան այդ ընթացքում տեղի ունեցող որևէ այլ իրադարձություն (ավելի, քան Կարիբյան ծովի ճգնաժամը): Սակայն օդային կամրջի շնորհիվ Ամիրկան կարողացավ օկուպացիայից դուրս բերել Գերմանիան:

Սա շրջադարձային եղավ Գերմանիայի ժողովրդի համար, նրանք փոխեցին իրենց վերաբերմունքը ժողովրդավարության նկատմամբ, ինչն այդ ժամանակ այդքան էլ տարածված չէր: Եվ դա այն պահն էր, երբ ԱՄՆ-ն առաջին անգամ ճիշտ կողմնորոշվեց՝ ինչպես պետք է գործել աշխարհի հզորության գագաթնակետում գտնվելու ժամանակ և դառնալ հիացմունքի առարկա և սիրելի ողջ աշխարհով մեկ:


Նյութը պատրաստեց՝ Տաթևիկ Վարդանյան

Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1322
Տեղադրվել է՝12:22:51 06-03-2014