Civil Consciousness - Ածխի և Պողպատի Համայնքից դեպի Եվրամիություն
  • :
  • :


Ածխի և Պողպատի Համայնքից դեպի Եվրամիություն

Ածխի և Պողպատի Եվրոպական համայնքի (ԱՊԵՀ) ստեղծումը Եվրոպայում գերմանական նոր ագրեսիայի նկատմամբ ունեցած վախի խելացի և քաղաքակիրթ պատասխանն էր: Նրա հայեցակարգը պարզ է և հաջողված՝ խաղաղությունը ապահովվում է համագործակցությամբ, ոչ թե առճակատումներով:

Եվրոպական ամենասերտ և ամենաինտենսիվ ինտեգրման կառույցը Եվրամիությունն է: Այն քայլ առ քայլ ստեղծվել է պատերազմից հետո: Առաջին քայլի Ածխի և Պողպատի Եվրոպական համայնքի հիմնումն էր:

Գերմաիայի ներգրավումը

Երբ 1945 թվականին 1939-ին իր սկսած պատերազմում Գերմանիան պարտություն կրեց, երկիրը գտնվում էր հաղթված և զավթված վիճակում: Սակայն դրանով դեռ չէր տրվել այն հարցի պատասխանը թե Գերմանիան ինչպե՞ս պիտի հետագայով ինտեգրվեն Եվրորայում առկա տերությունների միջև իշխող հավասարակշռությունը: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտին դեռևս չէր մոռացվել Առաջին Համաշխարհայինի փորձառությունները: Այդ պատճառով Եվրոպայում մեծ վախ կար, որ Գերմանիան որոշ ժամանակ անց, ասենք 20 կամ 30 տարի հետո, նորից կփորձի ռազմական ուժով նվաճել Եվրոպայի մյուս երկրները: Մյուս կողմից հաղթանակած պետությունների համար պարզ էր, որ հնարավոր չէ որևէ երկիր տասնամյակներ շարունակ բռնազավթված վիճակում պահել, այլ մի քանի տարի անց ստիպված կլինեն հնարավորություն տալ նրանց՝ անցում կատարել դեպի անկախություն:

Խաղաղություն համագործակցության միջոցով

Ուրեմն, ինչպես կարելի էր ներգրավել Գերմանիային և միարժամանակ Արևելքի և Արևմուտքի միջև ուժգնացող կոնֆլիկտում ամրապնդել բոլոր արևմտյան ուժերի դիրքերը: Սա այն հարցն էր, որ զբաղեցնում էր եվրոպական շատ պետությունների կառավարություններին: 1950 թվականի մայիսին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբեր Շումանը ձևակերպես հարցի պատասխանը: Նա առաջարկեց հիմնել Ածխի և Պողպատի գերմանաֆրանսիական համայնք:

«... Ֆրանսիական կառավարությունը առաջարկում է, ֆրանս-գերմանական ածխի և պողպատի ողջ արտադրությունը դնել որևէ համատեղ Բարձր Գերատեսչության կառավարման ներքո մի այնպիսի կազմակերպության, որի մուտքը բաց կլինի եվրոպական մյուս երկրների համար: Ածխի և պողպատի արտադրության միավորումն իսկույն կապահովի տնտեսական զարգացման համար ընդհանուր հիմքերի ստեղծումը՝ Եվրոպական Դաշնության առաջին աստիճանը, և կփոխի այն տարածքների նշանակությունը, որոնք երկար ժամանակ զբաղվել են զենքի արտադրությամբ, որի ամենաառաջին զոհերն իրենք են եղել:

Այս կերպ ստեղծվող արտադրության ընդհանրությունը կհաստատի, որ ցանկացած պատերազմ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև ոչ միայն անհավանական կլինի, այլ տնտեսապես անհնար: Այս հզոր արտադրական համայնքի դռները բաց կլինեն բոլոր երկրների առաջ, որոնք ուզում են դրան մասնակիցը լինել, նպատակ ունենալով այդ համայնքների մեջ ընդգրկված բոլոր երկրներին իրենց արդյունքբերական արտադրության համար հավասար պայմաններով անհրաժեշտ հումք մատակարարել, և այս արտադրական համայնքի ստեղծումը նրանց համար տնտեսական միավորման ռեալ հիմքեր կստեղծի....»

Քաղվացք Ֆրանսիայի Արտաքին Գործերի Նախարար Ռոբեր Շումանի 1950 թվականի մայիսի 9-ի առաջարկից:

Սրանով պետք է խոչընդոտվեր միակողմանի ռազմական արտադրությունը և այդպիսով տեխնիկապես ևս անհնարին դառնար որևէ պատերազմ: Մի խոսքով՝ ֆրանսիացիներն ուզում էին մասնակցել գերմանացիների ծանր արդյունաբերության վերաբերյալ որոշումների կայացմանը, բայց պատրաստ էին դրա համար վճարել այն գինը, որ գերմանացիներն էլ մասնակցեն ֆրասիացիների որոշումների ընդունմանը: Այսպիսով Ֆրանսիան ստանում էր անվտանգության երաշխիք, որը չէր հիմնվում ռազմական ուժի վրա. Գերմանաիայի համար պատերազմից հետո հնարավորություն էր առաջանում՝ վերստին ընդգրկվել Եվրոպական ընտանիքի մեջ:

Առաջին ԵՀ

Շումանի առաջարկը մյուս երկրներին որոշակիորեն հորդորում էր մտնել այս ծրագրված միության մեջ: Այս հրավերն ընդունվեցին Իտալիան, Բելգիան, Հոլանդիան և Լյուքսեմբուրգը, այսպիսով այս ընդհանուր թվով 6 պետությունները 1951 թվականին ապրիլի հիմնադրեցին Ածխի և Պողպատի Եվրոպական Համայնքը (ԱՊԵՀ), որը 1952 թվականին հուլիսին սկսեց իր գործունեությունը:

Եվրոպական Միություն

Եվրամիությունը հիմնվում է 5 սկզբունքների վրա, որոնք բազմաթիվ տեսանկյուններից շատ տարբեր 28 պետությունների համակեցության համար տարական նշանակություն ունեն: ԵՄ-ը դեմոկրատական արժեքների հիման վրա համատեղ վճիռներ է կայացնում և հետևում, որ ավելի փոքր պետությունները պատշաճ ուշադրության արժանանան:

ԵՄ-ի 5 սկզբունքները

Եվրամիության համար 5 տարբեր սկզբունքները հիմնարար են: Այդ հինգ սկզբունքներն են՝ ընդհանուր առրժեքները, վերազգայնությունը, նվազող համամասնականությունը, համերաշխությունը և սուբսիդարությունը:

Համընդհանուր արժեքներ

Եվրամիության ընդհանուր արժեքները սահմանված են Եվրամիության մասին պայմանագրի հոդված 2-ում: Այդ արժեքներն են՝ հարգանք մարդու արժանապատվության նկատմամբ, ազատություն, ժողովրդավարություն, հացվասարություն, իրավական պետություն և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների պահպանում:

Վերազգայնություն

Վերազգայնության սկզբունքը Եվրամիության տարրական բաղադրիչն է: Դա նշանակում է, որ Եվրամիության անդամ պետությունները պայմանագրով որոշել են, որ պետությունները քաղաքական որոշակի դաշտերում հրաժարվում են իրենց սուվերենությունից և վճիռ կայացնելու և օրենսդրություն մշակելու իրավունքը հանձնում են Եվրամիությանը կամ կիսում են նրա հետ: Սա մի կողմից տանում է այն բանին, որ անդամ պետությունները իրենց ինքնիշխանությունը հանձնում են ԵՄ-ին: Մյուս կողմից պետությունները դրանով իրավունք են ձեռք բերում՝ Եվրոպական հարթության վրա ներկայացնել սեփական երկրի շահերը ու պահանջները և այսպիսով սեփական ոգով ձևավորել եվրոպական վճիռներն ու օրենսդրությունը: Դրանով նրանք մասնակցում են նաև այլ պետությունների քաղաքականության վերաբերյալ վճիռների կայացմանը: Սա նշանակում է, որ ազգային սուվերենությունից հրաժարվելու դիմաց նրանք Եվրոպայում ձեռք են բերում ավելի մեծ ազդեցություն և իշխանություն:

Օրենսդրություն և փոխզիջում

Նման համակարգը, սակայն, կարող է գործել միայն այն դեպքում, եթե բոլոր գործընկերները պատրաստ լինեն զիջումների և ոչ մի երկիր չուզենա միշտ միայն իր շահերի իրականացումը տեսնել: Փոխզիջումներ գտնելու կարողությունը և պատրաստակամությունն այս պատճառով հանդիսանում են Եվրամիություն հիմնական նախապայմաններից մեկը:

Նվազող համամասնականություն

Նվազող համամասնականությունը Եվրամիության կողմից կիրառվում է տարբեր ղեկավար մարմիններում ձայների և տեղերի բաշխման ժամանակ: Դրանով հոգ է տարվում, որ Եվրամիության անդամ փոքր պետությունները Եվրոպական ղեկավար մարմիններում տոկոսային հարաբերությամբ ավելի շատ ձայներ և տեղեր ստանան, քան հասնում է նրանց ըստ իրենց բնակչության թվի: Դրանով փոքր անդամ պետություններն ավելի մեծ ազդեցության են հասնում, քան այն կարող էր լինել ըստ մաթեմատիկական հաշվարկի:

Համերաշխություն

Համերաշխության սկզբունքը Եվրամիության առաջատար սկզբունքներից մեկն է: Թեև յուրաքանչյուր պետություն պատասխանատու է ինքն իր համար, սակայն ընդհանուր քաղաքականությամբ ուշադրության է դարձվում այն բանին, որ տնտեսապես պակաս զարգացած երկրները օգնություն ստանան Եվրամիության իրենց գործընկերներից: Այս սկզբունքը առաջին հերթին արտահայտվում է կառուցվածքային քաղաքականության մեջ:

Սուբսիդարություն

Եվրամիության քաղաքացիներն ու պետություններն ուզում են համատեղ կառուցել իրենց ապագան: Եվրամիությունը սակայն չպետք է դառնա կենտրոնացված գերհզոր պետություն, որում առանձին երկրներն ու տարածաշրջաններն այլևս որևէ ինքնավարություն կամ իրենց սեփական գործերի վրա տեղում որևէ ազդեցություն չեն կարող ունենալ: Եվրամիությունը, ըստ ընդհանուր տեսակետի, բուն իմաստով «պետություն» չէ: Բայց եթե այն առհասարակ որևէ պետական կառույցի հետ համեմատելու լինենք, ապա մի այնպիսի կառույցի, որում վերադաս մակարդակի փոխանցվում են միայն այն իրավասություններն ու սուվերեն իրավունքները, որոնց համար իմաստ ունի և ձեռնտու է ունենալ տարածաշրջանային սահմաններից դուրս եկող, բոլորի համար գործող միասնական կարգավորում:

Նյութն արտատպված է Ֆրիդրիկ Նաոմանի անվան' «Հանուն ազատության» հիմնադրամի կողմից տպագրված «Հայաստան և Եվրոպա. Առասպելներ, մարտահրավերներ և հնարավորություններ» գրքից


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1442
Տեղադրվել է՝19:17:18 10-04-2014