Civil Consciousness - Խորհրդային միության կողմից իրականացվող սպանություններն ու առևանգումները
  • :
  • :


Խորհրդային միության կողմից իրականացվող սպանություններն ու առևանգումները


Ինչպես հայտնի է, Խորհրդայիյն միության պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԿ) իրականացնում էր զանգվածային առևանգումներ և սպանություններ' Խորհրդային կարգերի դեմ գործող փաստացի կամ պոտենցիալ սպառնալիքների դեմ պայքարելու համաար: Այսպիսի գործելաոճը հաճախ պիտակավորվում էր որպես «սադրիչ գործողություն», իսկ ՊԱԿ-ի կողմից նման գործողություննները որակված էին որպես չեզոք պատժի միջոցներ, որոնք իրականացվում էին ոչ միայն ԽՍՀՄ-ի տարածքում, այլև նրա սահմաններից դուրս: Նմանատիպ գործողություններ են իրականացվել ոչ միայն ԽՍՀՄ քաղաքացիների այլև օտարերկրացիների և անգամ օտար ազգայնականների հանդեպ: Այս գործողությունների զոհը դարձածների թվում էր նաև Խորհրդային միության համահիմնադիր Լեոն Տրոցկին: Խորհրդային միության կողմից կատարված սպանիչ գործողությունները, որոնք սկսվեցին Խրուշչովի ղեկավարման ժամնակաշրջանից, հաստատում են այն, որ ԽՍՀՄ-ի ներկայիս ղեկավարությունը դեռևս աշխատացնում էր այս մեթոդները թշնամիներին պատժելու համար:

Հակախորհրդային համոզմունքի տեր անձանց հանկարծակի անհետացումը կամ մահը միանգամից բոլոր սլաքներն ուղղում էր Խորհրդային միության վրա: Քանի որ շատ հաճախ անհնար էր ապացուցել նմնատիպ դժբախտ պատահարների հեղինակներին, Խորհրդային միության հետախուզական ծառայության դեմ ուղղված բոլոր մեղադրանքները ձախողվում էին: Մյուս կողմից, անգամ այն դեպքերում երբ Խորհրդային միության մասնակցությունը նմանատիպ գործընթացներում ակնհայտ էր լինում, հետախուզական ծառայությունը ՊԱԿ-ի միջոցով քողարկում էր ապացույցները' ներկայացնելով միայն մասնակի տվյալներ: Բացի այդ, Խորհրդային հետախուզական ծառայությունը, անկասկած, ներգրավված էր այնպիսի գործերում,ինչպիսիք էին սպանությունները, որոնք սակայն անվանակրգվում էին որպես դժբախտ պատահարներ, ինքնասպանություն կամ բնական մահ:

Թիրախները

20-րդ դարում, ինչպես ԽՍՀՄ այնպես էլ Ռուսական կայսրության մի շարք նախկին քաղաքացիներ, ապրելով արտասահմանում, շարունակում էին պայքարել Խորհրդային միության ռեժիմի դեմ, այսպիսով տագնապ առաջացնելով Խորհրդային Միության իշխանության մոտ: ՊԱԿ-ի գործառույթներից մեկը այս օտարերկրացիների կողմից կատարվող գործողությունների կանխարգելումն էր, որն էլ կհանգեցներ Խորհրդային ռեժիմի դեմ ուղղված բոլոր տեսակի սպառնալիքների նվազեցմանը: Խորհրդային միության հետախուզական ծառայության նպատակն էր բռնությունների միջոցով վարկաբեկել և վերացնել փախստականներին պատկանող կառույցները' ստիպելով արտագաղթածներին ետ վերադառնալ Խորհրդային միություն:

Այն արտագաղթյալ-առաջնորդները, ովքեր որոշակի մասնակցություն ցուցաբերեցին հակախորհրդային գործողություններում, դարձան ԽՍՀՄ-ի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների առաջին թիրախները: Նմանատիպ գործողությունների նպատակն էր ապացուցել այն, որ Խորհրդային միությանը պատկանող հզոր ռեժիմն ունակ էր հարված հասցնել իր թշնամուն' աշխարհի որ ծայրում էլ որ նա գտնվեր: Խորհրդային Միության նպատակն էր գաղթական կառույցներում վախ, տագնապ, շփոթություն մտցնելով խոչընդոտել այլ երկրներից նոր գաղթականների համալրումը նրանց շարքերում:

1954 թվականի փետրվարին ՆԹԱ գաղթական կառույցի առաջնորդ Գեորգի Ս. Օկոլովիչը ծրագրեց սպանությունների մի ծրագիր, որը այդ գաղթական կառույցներին տապալելու առաջին քայլ էր լինելու, և որը, սակայն, չիրականացվեց, քանի որ պետական անվտանգության ծառայության կապիտան Նիկոլայ Խոխլովը ետ կանգնեց այս մտադրությունից:

Մյուս կողմից, որոշ գաղթական առջնորդներ այնքան վարպետորեն սպանվեցին, որ տպավորություն ստեղծվեց, թե նրանք մահացել են իրենց բնական մահով: Պրոֆեսիոնալ տեխնիակական դետալների միջոցով 1961 թվականին ՊԱԿ-ի մարդասպաններից մեկը' Բոգդան Ստաշինսկին, Արևմուտքում իրագործեց իր 2 կարևորագույն առաքելությունները: 1957 թվականին Մյունխենում նա սպանեց ուկրաինացի գաղթական, գրող Լև Ռեբետին այնպիսի հրազենի միջոցով, որը զոհի մոտ սրտի կաթվածի նշաններ առաջացրեց: Իսկ 1959 թվականին նույն հրազենի միջոցով սպանեց ուկրաինացի գաղթյալ առաջնորդ Ստեփան Բանդերային: Սակայն, մինչ այսօր համարվում է, որ Բանդերան մահացել է որևէ սադրիչ գործողության հետևանքով և ոչ իր բնական մահով:

Խորհրդայինականները երկար ժամանակ փորձել են անել ամեն ինչ, քողարկելու այն թերությունները, որոնք կատարվել են պետական անվտանգության նախկին աշխատակից Իգնես Ռեյսի կողմից 1937 թվականին և ռազմական հետախուզության աշխատակից ՈՒոլթեր Կրիվիտսկինի կողմից 1941 թվականին:

Օտար ազգի ներկայացուցիչները հաճախ էին դառնում թիրախ Խորհրդային միության ձեռքում: Այն անհատները, ովքեր ըմբոստանում էին Խորհրդային միության ռեժիմի դեմ, արժանանում էին ԽՍՀՄ-ի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների, որոնք իրականացվում էին արբանյակային ծառայությունների օգնությամբ, որին էլ օժանդակում էր Անվտանգության ծառայությունը: Նմանատիպ գործառույթներ են իրականացվել Ուոլթեր Լինսի և Բոհումի Լոսմենի կողմից: 1947 թվականին Լինսը փախավ Արևելյան Գերմանիա և ավելի ուշ դարձավ «Ազատ իրավապահների հասարակություն» հակախորհրդային նախաձեռնության առաջնորդը, որն էլ իր հերթին մեծ սպառնալիք էր Խորհրդային միության համար: Լինսը առևանգվեց Արևմտյան Բեռլինից 1952 թվականի հուլիսին Արևելյան Գերմանիայի գաղտնի ծառայության գործակալների կողմից' Խորհրդային միության պետական ծառայության համագործակցությամբ:

Օտարերկրացի քաղաքական առաջնորդները Խորհրդային միության գործողությունների համար նույնպես հարմար թիրախ էին հանդիսանում և վերջին տվյալների համաձայն ՊԱԿ-ի սադրիչ գործողությունների զոհ էին դառնում հենց թիրախային անձինք: Այնուամենայնիվ, չկան փաստեր, որոնք կապացուցեն այն, որ որևէ առաջնորդ դարձել է Խորհրդային միության սադրիչ գործողությունների զոհ:

Կառուցվածքը

Խորհրդային միության իշխանության կողմից իրականացվող սադրիչ գործողությունների հեղինակն էր ՊԱԿ-ի 13-րդ հետախուզական վարչությունը: Վերջինիս իրավահաջորդը «Հատուկ առաջադրանքների իրականացման վարչություն»-ն էր: 13-րդ վարչությունը կազմված էր բաժիններից կամ ուղղություւներից' ըստ երկրների կամ երկրների խմբերի, ինչպիսիք էին օրինակ ԱՄՆ-ը (Առաջնային թշնամին), Անգլիան, Լատինական Ամերիկան և այլն: Մոսկովյան շտաբի մասնաճյուղը ուներ մոտավորապես 50-60 փորձառու աշխատակից և գլխավորվում էր գեներալ Ռոդենի կողմից, ով հանդես էր գալիս Կորովին կեղծանվան տակ և նախկինում եղել էր Մեծ Բրիտանիայի ՊԱկ-ի ռեզիդենտ: Այս վարչության գործելաոճի գաղտնիությունը պահպանվում էր նրա անձնակազմի ուշադրության և ունեցած խոր գիտելիքների շնորհիվ: Աշխատակիցները երբեք չէին քննարկում իրենց ունեցած փորձն ու գիտելիքները կողմնակի անձանց ներկայությամբ:

Արևմտյան երկրներում 13-րդ վարչությունը ուներ իր աջակից աշխատակիցները,որոնք էլ աշխատում էին 13-րդ վարչության թելադրած կանոններով: Ամենաակտիվ խմբերից մեկը, որը գտնվում էր Արևմտյան Գերմանիայում, ուներ 20-30 անդամ:

Չնայած 13-րդ վարչությունը հանդիսանում էր ՊԱԿ-ի գործարար բաղադրիչը, Արտագաղթյալների 9-րդ ստորաբաժանումը իրականացնում էր տարբեր տեսակի գործողություններ, ներառյալ սպանություններ Խորհրդային միության գաղթականների դեմ:  Մահապատժիչ գործողությունները, որոնք իրականցվում էին Արտագաղթյալների ստորաբաժանաման հանդեպ իրականացվող մահապատժիչ գործողությունները, իրականացվում էին 13-րդ վարչության և երբեմն ՊԱԿ-ի մյուս ստորաբաժանումների' օրիանակ հակահետախուզական վարչության միջոցով:

Նյութը պատրաստեց՝ Անի Մուրադյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1407
Տեղադրվել է՝18:22:22 11-04-2014