Civil Consciousness - Սևանա լիճը վերածել են ձկնաբուծարանի (Տեսանյութ)
  • :
  • :


Սևանա լիճը վերածել են ձկնաբուծարանի (Տեսանյութ)

Սևանա լիճը մեր երկրի կարևորագույն արժեքներից մեկն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սևանա լիճը հանդիսանում է քաղցրահամ ջրի խոշորագույն պաշարն ամբողջ տարածաշրջանում՝ կարելի է ասել, որ այն ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Վերոնշյալի մասին լավատեղյակ լինելով' Սևանա լճին պետք է հատուկ ուշադրություն դարձնեն թե՛ կառավարությունում, թե՛ բնապահպանության նախարարությունում: Սակայն պատկերը հակառակն է, կարելի է ասել՝ ողբերգակական: Խնդիրները, կապված լճի թե՛ մաքրման աշխատանքների, թե՛ջրի մակարդակի կարգավորման հետ, տարեցտարի ավելանում են: Խնդիրները շատ են, սակայն չկան լուծումներ: Այն պատճառաբանությունը, թե չկան համապատասխան ռեսուրսներ և միջոցներ, իմ կարծիքով անհեթեթ են:

Այսօր Սևանի ավազանը վերածվել է մի մեծ ձկնաբուծարանի: Որոշ մարդկանց համար այն ուղղակի բիզնես իրականացնելու և շահույթ ստանալու միջոց է: Վերջերս համցանցում հայտվեց մի տեսանյութ, որտեղ երևում են ցանցավանդակները, որոնցում Իշխան ձկնատեսակ են աճեցնում: Դա «Էմի ֆրութ» ընկերության պիլոտային ծրագիրն է, որն այժմ 74 ձկնաբուծարանների մասշտաբային նախագծի տեսքով ներկայացրել է «Էմի ֆրութ»-ին հարազատ «Հայկական բերքի առաջացման կենտրոն» ընկերությունը: Այս տեսնայութը ևս մեկ անգամ հաստատում է Սևանը բիզնես պրոյեկտի, ավելի կոնկրետ, մեծ ձկնաբուծարանի վերածելու միտումը. իհարկե, եթե արդեն չի վերածվել: Արհեստական ձկները, որոնք կերակրվում են արհեստական կերով, մեծ վնաս կհասցնեն ջրի որակական հատկանիշներին: Բացի այդ գերշահույթ ստանալու նպատակով մեծ քանակով արհեստական ձկների բաց թողումը կարող է վնաս հացնել Սևանա լճի ձկնատեսակների հեղինակությանը:

Բնության մեջ մարդկային միջամտությունը միշտ էլ բերել է անկախատեսելի, որոշ դեպքերում աղետալի հետևանքների: Այսօր մենք կարող ենք կորցնել Սևանը և իր արժեքը: Այդ իսկ պատճառով ես հուսով եմ, որ թե՛ կառավարությունը, թե՛ բնապահպանության նախարարությունը ուշադրություն կդարձնեն այս խնդրին: Պետք է գիտակցել՝ այսպես շարունակելու դեպքում մենք հայտնվելու ենք շղթայական մի այնպիսի ռեակցիայի առջև, որ ալյլևս ոչինչ չենք կարող փոխել և կանգնելու ենք էկոլոգիական աղետի առջև: Ասվածը վերաբերում է ոչ միայն Սևանա լճին:

Իշխան Խոսրովյան


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`841
Տեղադրվել է՝18:36:40 11-06-2014