Civil Consciousness - Ինչպես մարդկանց վերածել «կենսաբանական զանգվածի»
  • :
  • :


Ինչպես մարդկանց վերածել «կենսաբանական զանգվածի»

Պատրաստվելով դասախոսության' անձի հոգեբանությունը թեմայով, ես աչքի էի անցկացնում հոդվածներ Բրունո Բետտելհեյմի «Լուսավորված Սիրտը» գրքից: Նրանում նա նկարագրում էր կալանավորի իր փորձը՝ 1938-39 թվականներին Դախաույի ու Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարներում: Գրքում նա նկարագրում էր նաև մնացած մարդկանց փորձը, որոնք հանդիպեցին մարդկային արժանապատվությունը ոչնչացնող համակարգին երբ նացիստները ավելի կատարելագործվեցին: Հեղինակը կատարում էր նշումներ, որոնցից հետագայում ձևավորվեց այս հոդվածը: Ինձ հետաքրքրում էր համակենտրոնացման ճամբարներում կատարվող իրադարձությունների հոգեբանական մասը: Հետաքրքրում էր, թե ինչպես էր նացիստական համակարգը կոտրում մարդկային անձերը, թե ինչպես էին այդ մարդիկ դիմադրում ֆաշիստական համակարգին և հրեշային դեստրուկտիվ հոգեբանական դաշտին, ինչպիսի մարտավարություն էին նրանք կիրառում և ինպես էին դեգրադացվում: Վերջիվերջո հենց անձն է որոշում և իրականացնում այն մարտավարությունը, որով մենք հարմարվում ենք աշխարհին և աշխարհը այնպիսին է ինչպիսին, որ մարդիկ: Նացիստական համակարգը է 1938-39թթ, երբ Բետտելhեյմը գտնվում էր Դախաու ու Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարներում, կենտրոնացված չէր մարդկանց տոտալ ոչնչացման վրա: Այն ավելի շատ կենտրոնացած էր «Ստրկական ուժի» դաստիրակությամբ՝ իդեալական և ենթարկվող, բացի տիրոջ գթասրտությունից ոչինչ չակնկալող անհատների, կամ ավելի ճիշտ անհատներից' նմանատիպ «կենսաբանական զանգված» պատարաստելու վրա: Հետևաբար նրանց պետք էր' դիմադրող մարդկային անձը վերածել վախեցած երեխայի, ուժով ինֆլանտացիայի ենթարկել մարդուն, նպաստել անհատի ետնթացին՝ մինչև երեխա կամ նույնիսկ մինչև կենդանի. մի խոսքով անհատներից կերտել կենդանի «կենսաբանական զանգված»' առանց անհատի կամքի և զգացմունքների: Գործնականում «կենսաբանական զանգվածը» ամենակառավարելի զանգվածն է ցանկացած իշխանության պարագայում: Ընդհանրացնելով հեղինակի աշխատության մեջ նկարագրված անհատի ճնշման և ոչնչացման ձևերը, ես ինձ համար առանձնացրի մի քանի առանցքային կետեր, որոնք իրավամբ համարվում են նմանատիպ իշխանության հոգեբանական մարտավարության հիմնական բաղադրիչները: Այսպիսով ֆաշիստական իշխանության հիմնական մարտավարական բաղադրիչները կամ կանոններն էին.

Կանոն 1. Ստիպել մարդուն զբաղվել անիմաստ աշխատանքով:
Ա.Հիտլերի սպաների սիրած զբաղմունքներից մեկը մարդկանց անիմաստ և անօգուտ աշխատանքի ուղղորդելն էր. Օրինակ համակենտրոնացման ճամբարում մարդկանց ստիպում էին քար քարշ տալ մի տեղից մյուսը, հետո նույնը կատարել հակառակ ուղղությամբ և այդպես շարունակ: Հատկանշական է, որ կալանավորներից շատերը գիտակցում էին, որ անիմաստ աշխատանքով են զբաղված, իսկ կալանավորների «ինչու՞» հարցին հնչում արդեն սովորական դարձած' «Որովհետև ես այդպես ուզեցի կեղտոտ մռութ» պատասխանը:

Կանոն 2. Գործածության մեջ դնել այնպիսի օրենքներ, որոնք խախտելը անխուսափելի կլինի:
Այս կանոնը վախի մթնոլորտ էր ստեղծում կալանավորների շրջանում, քանի որ նրանցից յուրաքանչյուրը, ցանկացած գործողություն կատարելուց առաջ, վախենում էր սպասվող պատժից: Մարդիկ ստիպված սպաների հետ գործարքների էին գնում՝ նրանցից կախվածության մեջ ընկնելով: Այսպիսի պայմաններում սպառնալիքների համար պարարտ հող էր ստեղծվում: Սպաները կարող էին կանոների խախտմանը ուշադրություն դարձնել կամ էլ անտեսել դրանք, որի դիմաց կարող էին հավելյալ ծառայություններ ստանալ կալանավորներից:

Կանոն 3. Կոլեկտիվ պատասխանատվություն:
Այն որ կոլեկտիվ պատասխանատվությունը վերացնում է անհատին արդեն վաղուց հայտնի կանոն է, սակայն, երբ սխալի գինը բավականին բարձր էր, կոլեկտիվ պատասխանատվությունը տվյալ կոլեկտիվի անդամներին մղում էր մեկը մյուսի դեմ տարատեսակ կոմպրոմատների կիրառմանը, ինչի արդյունքում, ակամայից, կոլեկտիվը դառնում էր Ճամբարի ղեկավարության և ֆաշիստական բանակի դաշնակիցը: Շատ դեպքերում, երբ սպաները հերթական անիմաստ հրամանն էին արձակում, կալանավորների շրջանում ենթարկվելու ձգտումը այնքան մեծ էր, որ շատ մարդիկ երկար ժամանակ կատարում էին այդ հրամանը, նույնիսկ, այն ժամանակ, երբ հրաման արձակողը մոռացած էր լինում դրա մասին: 
align=rightԱսյպես օրինակ մեկ անգամ մի խումբ կալանավորների հրամայեցին օճառաջրով մաքրել սպաների կոշիկները՝ ներսից և դրսից: Այս հրամանը երբևէ այլևս չհնչեց, սակայն, եղան կալանավորներ, ովքեր ամեն օր կատարում էին այն և զայրանում էին նրանց վրա, ովքեր չեն կատարում տրված հրամանը: Վերոնշյալ 3 կաննոները համակենտրոնացման ճամբարում նախնական հոգեբանական բնույթ էին կրում, իսկ հաջորդը 3 կանոնները ներկայացնում էին ճամբարի ղեկավարության «հարվածային ուժը»: Նախնական 3 կանոնները իրականացնելուց հետո, երբ արդեն իրականացվում էին նաև մնացած հարվածային կանոնները անհատը արդեն վերջնականորեն վերածվում էր «կենսաբանական զանգվածի»:

Կանոն 4. Ստիպել մարդկանց հավատալ, որ իրենցից ոչինչ կախված չէ:
Այս կանոնը իրականություն դարձնելու համար հարկավոր էր ստեղծել անկանխատեսելի իրավիճակ, որտեղ հնարավոր չէր լինի պլաններ կազմել և պետք էր ստիպել կալանավորներին ապրել իրենց թելադրած բովանդակության շրջանակներում՝ արգելելով որևէ անհատական նախաձեռնություն: Նման ձևով համակենտրոնացման ճամբարում ոչնչացրեցին չեխ կալանավորների խմբին: Որոշ ժամանակ չեխերին առանձնացրին, որպես «արտոնյալներ»: Հարմարավետ պայմաններ ստեղծեցին, ազատեցին ծանր աշխատանքներից և պարտականություններից: Որոշակի ժամանակ անց նրանց աշխատելու տարան քարհանքում, որտեղ ամենաշատ մահացության դեպքերն էին գրանցվում: Այնուհետև կալանավորներին կրկին թեթև աշխատանք և լավ պայմաններ տվեցին: Մի քանի ամիս հետո կրկին քարհանք և այս անկանխատեսելիության և կամայականության արդյունքում նրանցից ոչ ոք ողջ չմնաց: Սեփական կյանքի անկառավարելի վիճակը, ահնհարինությունը, վերացնում է մարդու ոտքերի տակի հողը: Անհատը ուղղակի չի կարողանում մշակել իրավիճակին հարմարվելու մարտավարություն և ամբողջովին կազմալուծվում է թե՛ բարոյապես, թեՙ ֆիզիկապես: Ճամբարի խիստ ռեժիմը միշտ շտապեցնում էր մարդկանց: Ըստ այդմ մեկ-երկու րոպե երկար լվացվելու դեպքում կալանավորները ուշանում էին զուգարանից: մի փոքր ուշ անկողինը հարդարելու դեպքում նրանք զրկվում էին նախաճաշից: Ճամբարի կալանավորներին միշտ շտապեցնում էին տարբեր տեսակի աշխատակիցներ, այդպիսով կալանավորներին զրկում էին իրենց օրը պլանավորլու հնարավորությունից: Կալանավորները փորձում էին իրենք ընտրել իրենց զբաղմունքը, այնուամենայնիվ նրանցից ոչ ոք չգիտեր թե ինչ կարող է պատահել իրենց հետ մի քանի րոպե անց: Կալանավորները պատիժներ և պարգևներ էին ստանում առանց որևէ համակարգվածության: Սկզբնական շրջանում մարդիկ կարծում էին, որ լավ աշխատանքը փրկություն է պատիժներից, սակայն, հետագայում պարզ դարձավ, որ ոչ մի երաշխիք չկա ասենք օրինակ քարհանք գործուղվելուց, որտեղ ինչպես արդեն նշեցինք, ամենաշատ մահացության դեպքերն էին գրանցվում: Պարգևներ ստանալու պարագայում գործում էր նույն անկանխատեսելի իրավիճակը: Կալանավորները կարող էին պարգևատրվել առանց որևէ պատճառի: Վերոգրյալ դեպքերում ամեն ինչ կախված էր ֆաշիստական զինվորների քմահաճույքից:

Կանոն 5. Ստիպել մարդկանց ձևացնել, որ ոչինչ չեն տեսնում և չեն նկատում:
Բետտելհեյմը այսպիսի մի իրավիճակ է նկարագրում. Ֆաշիստական բանակի սպան ծեծում է կալանավորին, այդ պահին նրանց կողքով անցնում է մեկ այլ կալանավորների խումբ, որոնք նկատելով ծեծը գլուխները մի կողմ են շրջում' ցույց տալով, թե ոչինչ չեն տեսնում: 
ՍՍ-իՍպան առանց կանգ առնելու գոռում է «Կեցցե՛ք»: Այս քայով կալանավորները ընկալեցին «արգելվածը» չտեսնելու կանոնը: «Արգելվածը» անտեսած կալանավորների շրջանում ավելի է ուժեղանում խղճի զգացումը, քանի որ նրանք ակամայից իրենց համարում են սպաների հանցակիցը:

Կանոն 6. Սիտպել մարդկանց անցնել մարդկային կյանքի վերջին սահմանները:
«Քայլող դիակի չվերածվելու համար կալանավորներին անհրաժեշտ էր անընդհատ գիտակցել թե որն է գործողությունների այն սահմանը որը անցնելուց հետո ետադարձ ճանապարհը անհնարին կլիներ: Անհրաժեշտ էր գիտակցել այն սահմանը, որը որևէ պարագայում հարկավոր էր չանցնել. գիտակցել, որ եթե նա գոյատևում է անցնելով այդ սահմանը ուրեմն ամբողջ մնացած կյանքում ստիպված կլինի ապրել անիմաստ կյանքով»: դ Բետելհեյմը նկարագրում է վերոգրյալը նկարագրող մի շատ դիպուկ իրավիճակ: Մի անգամ ճամբարի սպաներից մեկը նկատեց, որ երկու հրեա կալանավոր աշխատելիս գլուխ են պահում: Նա ստիպեց նրանց պառկել փոսի մեջ և կանչեց մի լեհ կալանավորի: Սպան լեհ կալանավորին հրամայեց հող լցնել փոսում պարկած հրեաների վրա: Լեհ կալանավորը հրաժարվում էր կատարել սպայի հրամանը և նույնիսկ ծեծը չստիպեց նրան կատարել հրամանը, ինչից հետո սպան փոխեց հրամանը և երկու հրեաներին հրամայեց թաղել լեհին նույն փոսի մեջ: Հրեաները առանց վարանելու կատարեցին սպայի կողմից արձակված հրամանը և երբ հրեաները գրեթե ավարտում էին հրամանի կատարումը, սպան հրամայեց դուրս հանել լեհին փոսից: Լեհ կալանավորի փոսից դուրս գալուց հետո սպան կրկնեց առաջին հրամանը. այս անգամ լեհը առանց վարանելու կատարեց հրամանը' վրեժի զգացումից ելնելով, կամ կարծելով, թե սպան այս անգամ էլ նրանց կխղճա: Լեհ կալանավորը սխալվեց. հրեաներին հողով ծածկելուց հետո սպան իր կոշիկներով պնդեցրեց հողը թաղվածների գլխի վրա և նրանք մի քանի րոպե հետո մահացան:
align=none

Վերոգրյալ բոլոր կանոնները կատարելու արդյունքը:
«Այն կալանավորները, ովքեր ամբողջովին ընդունել էին, որ ոչնչի վրա հույս դնել չարժե, որ նրանցից ոչ մի բան կախված չէ ուղղակիորեն վերածվել էին քայլող դիակների»: Այդպիսինների զոմբիացման գործընթացը բավականին դյուրին էր: Սկզբից կալանավորները դադարում էին գործել իրենց կամքով, հետո նրանց մեջ կորում էր ինքնուրույն գործելու դիմադրողականությունը. Ինչ-որ նրանք անում էին կանոնակարգվում էր համակենտրոնացման ճամբարի սպաների կողմից: Իրենք կատարում էին բոլոր հրամանները առանց խտրականության: Այնուհետև նրանք քայլելիս դադարում էին բարձրացնել ոտքերը և սկսում էին խորամանկել: Դրանից հետո գալիս էր միայն դիմաց նայելու անհրաժեշտությունը և այդ ժամանակ վրա էր հասնում մահը: Մարդիկ քայլող դիակների էին վերածվում այն ժամանակ, երբ դադարում էին սեփական վարքագիծը իմաստավորելուն ուղղված բոլոր փորձերը և հասնում էին մի այնպիսի աստիճանի, որ պատրաստ էին ամեն ինչ ընդունել այնպես, ինչպես որ մատուցվում էր սպաների կողմից: «Նրանք, ովքեր փրկվեցին, գիտակցեցին այն ինչ որ նախքան այդ չէին գիտակցում. նրանք հասկացան, որ տիրապետում են թեկուզ և վերջին, բայց հնարավոր է ամենակարևոր մարդկային գիտակցությանը, այն է' ցանկացած պարագայում իրենց շուրջը կատարվող իրավիճակի վերաբերյալ ունենալ սեփական վերաբերմունքն ու գնահատականը»:
Մարդու մեջ անհատը վերանում է այն դեպքում, երբ իր շուրջը կատարվող իրադարձությունների վերաբերյալ նա չի ունենում սեփական վերաբերմունքն ու գնահատականը:

Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1904
Տեղադրվել է՝19:20:00 19-02-2014