Civil Consciousness - Անհատն ընդդեմ համակարգի
  • :
  • :


Անհատն ընդդեմ համակարգի

Յուրաքանչյուր գործողություն հակազդեցություն է ենթադրում: Համակարգի դեֆորմացնող ազդեցությանը համակենտրոնացման ճամբարի կալանավորները հակազդում էին տարբեր ձևերով:Վերլուծելով դիմադրելու ձևերը կարելի է առանձնացնել երկու հիմնական ձև, որոնք իրենց կիրառելիությամբ հաճախ հատվում էին սակայն հիմնականում առաձին էին գործում: Դրանք պայմանականորեն կարելի է անվանել «Օրգանիզմի գոյատևման մարտավարություն» և «Սեփական «ես» ի պահպանման մարտավարություն»: Այս երկու ձևերը բավական ունիվերսալ էին և հայտնվում էին ամեն տեղ, որտեղ համակարգը փորձում է կոտրել մարդուն:


Օրգանիզմի գոյատևման մարտավարություն. գլխավոր նպատակը Ֆիզիկական գոյատևումն է:

Կանոն 1.Դառնալ Էլիտա.

Կալանավորների համար առաջնային խնդիրներից մեկը ճամբարում գործող Էլիտայի մասնիկը դառնալն էր, որի շարքերում ընդգրկվելը նշանակում էր ողջ մնալու համար ավելի մեծ հնարավորություններ ունենալ և մեծ հնարավորություններ ունենալ սեփական ընկերներին օգնելու համար: Այդպիսով կալանավորները վերածվում էին գործակալների, ովքեր աշխատում էին ֆաշիստական բանակի համար:

«Գործակալների վերածված կալանավորները կարողանում էին մի փոքր թեթևացնել իրենց և իրենց ըկներների վիճակը, բայց դրա դիմաց պետք է ամբողջովին ծառայեին սպաներին, որի արդյունքում կալանավորները հաճախ ավելի դաժան էին դառնում քան ֆաշիստական բանակի հիմնական աշխատակիցները: Յուրայիններին փրկելու համար գործակալների վերածված կալանավորները պետք է զոհաբերեին մնացած կալանավորներին»: Գոյատևման համար մղվող պայքարում բոլոր մեթոդները ընդունելի էին:

Ի վնաս Ֆաշիստական բանակի կանոներով խաղացողների ևս մեկ հանգամանք էր գործում. նույնիսկ կալանավորների նկատմամբ ցուցաբերած աննշան մեղմ վերաբերմունքը միանգամից բերում էր նրանց լիազորությունների դադարեցմանը:Այդ պատճառով է, որ էլիտա մտնելու պայքարը  բերում էր լիակատար անզգայացման և ռեժիմի սպասարկուի էր վերածում յուրաքանչյուր կալանավորի: Նույնիսկ նմանատիպ ցածր մակարդակի իշխանությունը մարդկանց ներսից ուտում էր և վերածում էր ուրվականների:

Կանոն 2. Անձի նշանակության բարձր գնահատական. Այս դեպքում պահպանվում էր կալանավորի հարգանքը սեփական անձի նկատմամբ:

Մարդկանց դժվար էր համակերպվել այն մտքի հետ, որ ինքը «ճիճու» է, որին ինչ-որ մեկը ցանկացած պահի հեշտ ու հանգիստ կարող էր տրորել: Մարդիկ փորձում էին պահպանել սեփական անձին ուղղված հարգանքը այն մտքից ելնելով, որ իրենցից վախենում են և այդ պատճառով էլ ձերբակալում են իրենց: Այդպես մտածում էին սոցիալիստները, ազատականները և կոմունիստները, բայց ոչ երբեք նացիստները. նրանց համար այդ մարդիկ ուղղակի կենսաբանական զանգված էին, որոնցից վախենալը ուղղակի ծիծաղելի էր:

Կանոն 3. Տեղի ունեցողը ընկալել, որպես մեղքերի թողություն.

Որոշ մարդիկ կառչում էին վերոնշյալ մտքից և համոզված էին, որ նրանց այդ ժամանակվա կրած տառապանքները կմաքրեն անցյալում գործած բոլոր մեղքերից: Դա վերաբերում էր ոչ միայն կրոնական ուղղվածություն ունեցող մարդկանց: Կոնցլագերային պայմաններում յուրաքանչյուր աննորմալ արարք իր արդարացումն էր գտնում հետևյալ արտահայտությամբ «Ես չեմ կարող լինել նորմալ մարդ, երբ ստիպված եմ ապրել այսպիսի պայմաններում»: Այս արտահայտությունը օգտագործվում էր, թե՚ ինչ-որ մեկից մի բան գողանալուց հետո, թե՚ մեկ այլ կալանավորի ծեծի ենթարկելուց հետո: Հայտնի էր նաև մի այլ արտահայտություն «Այդ մենք չենք այդպիսին՝ կյանքն է այդպիսին»: Գոյատևման նմանատիպ մարտավարությունը, ինչպես նաև էլիտա մտնելը նպաստում էր անձի կազմալուծմանը, որովհետև այդպիսով անձը որևէ պատասխանատվություն չէր կրում իր կողմից թույլ տրված արարքների համար, բայց որոշակի ժամանակով թեթևացնում էր իր նյարդային լարվածությունը:

Կանոն 4. «Կտրել» բոլոր զգացմունքային կապերը:

«Սպան նամակներով լի մեծ պարկը ձեռքին ներս էր մտնում և կարդում էր այն մարդկանց անուները, որոնք նամակներ էին ստացել: Վերջացնելուց հետո սպան ասում էր՝ «Հիմա դուք, խոզեր գիտեք, որ նամակ եք ատցել» արտահայտությունը և այրում էր նամակներով լի պարկը:

Այդպիսի պայմաններում հեշտ էր զգացմունքներից կտրվելը և նոր կապերից խուսափելը: Օրգանիզմը պահպանում էր իր կենսաբանական գոյատևումը, իսկ անձը շարունակում էր դեֆորմացվել:

Այս գործընթացը նույնն էր թե՚ կալանավորների, թե՚ աշխատակիցների համար. նրանք կապված էին հզոր բացասական հոգեբանական դաշտով:

Օտարացման լավագույն օրինակներից է հանդիսանում Օսվենցիմի գործարար թղթակցությունը:

Բրունո Բետելհեյմը որոշ հետաքրքիր մանրամասներ է մեջբերում Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում գտնվող «Ֆարբերն» քիմիական տրեստի աշխատակիցների նամակագրությունից.

«Նոր քնաբեր դեղահաբերի ենթադրյալ փորձարկումների համար որոշ քանակի կանանց մեզ տրամադրելու դեպքում մենք ձեզ երախտապարտ կլինեինք.....Մենք ստացանք ձեր պատասխանը, բայց կարծում ենք, որ մեկ գլխի համար 200 մարկը շատ է և մենք առաջարկում ենք մեկ գլխի համար 170 մարկ. մեզ պետք է մոտավորապես 150 հատ....Մենք ստացանք 150 կանանց և չնայած նրանց վատ վիճակին նրանք մեզ հարմար են: Մենք ձեզ տեղյակ կպահենք փորձարկման ընթացքի մասին.... Փորձարկումները ավարտվել են, բոլորը մահացան: Շուտով մենք ձեզ հետ կապի դուրս կգանք՝ նոր գլխաքանակ ստանալու համար»:


Կանոն 5.Տեղափոխվել երազների և երևակայության աշխարհ.

Երևակայական դաշտ տեղափոխվելը ամենատարածված մեթոդն էր ծանր հոգեբանական վնասվածքի դեմ պայքարում:

Կալանավորները անընդհատ ընկնում էին երազանքների գիրկը և հետզհետե կորցնում էին իրական աշխարհի հետ կապը: Միշտ շշուկներ էին տարածվում պայմանների լավացման, կամ վաղաժամ ազատման մասին: Այս խոսակցությունները իսկական երազներ էին իրականության մեջ:

Վիկտոր Ֆրանկլը հիշում է, երբ կալանավորներից մեկը պատմել է իր երազի մասին, որտեղ նա տեսել էր ինչ-որ մեկին ով ասել էր, թե մարտի 30 ին իրեն ազատ են արձակելու և երբ եկավ մարտի 31-ը և կալանավորին ազատ չարձակեցին նա հուսահատությունից մահացավ:

Կանոն 6. Հավատը' ուղղված սպաների հատուկ դիրքին:

Այս տարբերակը ձևակերպվել է որպես «Ստոլկոհմյան սինդրոմ»: Կալանավորները սպաների վերաբերմունքի մեջ հատուկ նշաններ էին փնտրում: Այսպիսի մի կարծիք կար, ըստ որի նրանց մեջ կան նորմալ մարդիկ ուղղակի բոլորը աշխատանքի բերումով կատարում են իրենց տրված հրամաններ:Նույնիսկ բանը հասնում էր նրան, որ շատերը կարծում էին, թե երբ սպան մտնում էր ներս և ոտքերը սրբում էր կեղտոտ շորի վրա,այդ պահին նա նացիզմի հանդեպ իր զզվանքն էր արտահայտում:

Այսպիսի հավատը մոտ էր երազի և երևակայության: Այն շատ դժվար էր քանդել, բայց երբ դա էլ էր վերանում՝ մարդիկ մահանում էին:

Այս բոլոր փորձերին մի բան էր միավորում. դրանք միտված էին անձի հարմարեցմանը արտաքին աշխարհի պայմաններին: Այնուամենայնիվ այս «մենամարտում» հաղթող էին դուրս գալիս «արտաքին աշխարհի պայմանները»՝ անձը մի անձև կտորի վերածելով:

Հարց է առաջանում. եղել են արդյո՞ք խռովության դեպքեր: Շատ հազվադեպ: Հայտնի է 12 րդ կալանավայրի խռովությունը, որտեղ կալանավարները աշխատում էին Օսվենցիմի գազային խցիկներում: Իրենք հասկանում էին, որ մահվան են գնում և ոչ մի տեսակի հարմարեցում չի փրկի իրենց: Նրանք գիտեին, որ իրենց գործը իրենցից մեկ ժամ առաջ գազախցիկում գործի անցած ընկերների դիահերձումն է:Եվ այդ 853 հոգուց բաղկացած թիմը, իրենց մահանալուց ոչ շատ առաջ, գազախցիկներից մեկը ամբողջությամբ քանդելով և մնացած բոլոր գազախցիկները վնասելով ընդվզեց՝ իրենց հետ սպանելով 70 սպաների: Սեփական օրգանիզմի պահպանմանն ուղղված մարտավարությունները վատ էին աշխատում: Ավելի լավ էին աշխատում սեփական «ես»-ի պահպանմանն ուղղված մարտավարական հնարքները: Այդ հնարքները հաճախ համընկնում էին օրգանիզմի պահպանման կանոնների հետ, սակայն, հիմնականում այս երկու մարտավարական կանոնները մեկը մյուսին հակասում էին: Այսպես ուրեմն. նացիստներին չհաջողվեց կոտրել մանկավարժ Յանուշ Կորչակին: Նրանք այդ վեհ մարդուն ուզում էին ստիպել, որ նա անցնի իր ներքին սահմանները, որից այն կողմ սեփական անձի հանդեպ հարգանքի մասին խոսելը անիմաստ է: Սպաները որոշեցին Տրեբլինկի մահվան Ճամբար ուղարկել 200 երեխաների, որոնց դաստիրակությամբ զբաղվում էր մանկավարժը:

Սպաներից մեկը Յանուշ Կորչակին առաջարկեց չգնալ երեխաների հետ, բայց մանկավարժը անդրդվելի էր. սպաներից մեկը տեսնելով կատարվողը բղավեց,- «Այս ի՞նչ է : Կորչակը երեխաների հետ է» պատասխանեցին նրան: Երբ երեխաները արդեն վագոններում էին սպան հարցրեց Կորչակին, թե արդյո՞ք նա չի հեղինակել «Փոքրիկ Ջեկի սնանկությունը » գիրքը և դրական պատասխան ստանալուց հետո ասաց, որ մանկավարժը կարող է չգնալ երեխաների հետ.

-Իսկ երեխանե՞րը ,- հարցրեց պրոֆեսսորը,-

-Անհնար է. երեխաները պետք է գնան

-Ոչ մի դեպքում, եթե երեխաները գնում են ապա ես գնում եմ նրանց հետ,-պատասխանեց մանկավարժը և իր ետևից փակեց վագոնի դուռը:

Կորչակին եխաների հետ միասին մտցրեցին գազային խցիկի մեջ և երբ գազը անհետացավ նացիստները տեսան մահացած, բայց չհանձնված Կորչակին: Գազախցիկի տեսարանից սպաները ուղղակի ապշել էին. երեխաները մահանալուց առաջ բոլորով փաթաթվել էին իրենթ ուսուցչին և հենց այդպես էլ կնքել էին իրենց մահկանացուն:

Սա այն ծայրահեղ դեպքերից էր, երբ մարդու առջև կանգնած էր ընտրություն. պահպանել սեփական օրգանիզմը՝ ոչնչացնելով սեփական «ես»-ը և պահպանել արտաքին վահանակը միայն, կամ մեռնել, որպես օրգանիզմ՝ պահպանելով սեփական «ես»-ը: Միշտ էլ եղել են մարդիկ, որոնք ընտրել են մահը, ովքեր գոյատևել են և չեն դավաճանել իրենց սկզբունքներին:

Սեփական «ես»-ի պահպանման մարտավարություն. գլխավոր նպատակը' սեփական «ես»-ը պահպանելն է, որպեսզի մարդու ներսի անհատը չվերածվի դատարկ վահանակի.

Կանոն 1. Իմաստավորել շուրջը կատարվող իրադարձությունները.

Հարկավոր է շուրջը կատարվող իրադարձությունների մեջ ինչ-որ իմաստային կապեր գտնել: Ֆրանկլը գտավ այն. նա' իր կոնցլագերում գտնվելը օգտագործեց «մարդկային հոգեբանության կարողությունների սահմանի» վերաբերյալ հետազոտություններ կատարելու համար: Նա դարձավ հետազոտող, որը ուսումնասիրում էր մարդու վարքը այդ պայմաններում: Այսպիսի դիրքը ոչ միայն իմաստավորեց այդ իրավիճակը, այլև հոգեբանորեն նրան մեկուսացրեց այդտեղ տիրող սարսափից: Եվ դա փախուստ չէր դեպի երազներ, քանի որ Ֆրանկլը իրականության հետ ուղղակի կապը միշտ պահպանում էր:

Կանոն 2. Ունենալ ապագայի մասին սեփական տեսլականը

«Ով, որ չէր հավատում սեփական ապագային մահացավ ճամբարում».

Սթրեսային հոգևիճակը մարդու ամբողջ ուշադրությունը տվյալ պահին տեղի ունեցող իրավիճակների վրա կենտրոնացնելու հատկություն ունի: Այդպիսի պայմաններում գտնվող մարդու համար անցյալն ու ապագան նշանակություն չունեցող երևույթներ են: Նրանց համար այդ պահին գույություն ունի միայն սարսափելի ներկան, որը անվերջանալի է թվում և ջլատում է ողջ մարդկային ուժերը: Շատ կարևոր է մտածել, թե ինչ կլինի հետո: Ֆրանկլը մտածում էր գիրք գրել: Նա տրամադրված էր դեպի ապագան՝ ներկայի հորիզոնից այն կողմ, գումարած կյանքի նկատմամբ բավականին մեծ հետաքրքրությունը, որը հիմնականում առնչվում էր այդ իրավիճակի ավարտի հետ: Մահանալ (փախչել,հեռանալ) դու միշտ էլ կհասցնես, իսկ տեսնել պատմության վերջը' ոչ:

Կանոն 3. Փորձել հնարավորինս չդավաճանել սեփական սկզբունքներին.

«Երբ քեզ ինչ-որ բան են հարցնում, հարկավոր է պատասխանել առավելագույնս ճիշտ, սակայն ավելի լավ է լռել այն հարցերի վերաբերյալ, որոնք քեզ չեն ուղղված»: Այս տողերը Ֆրանկլին են պատկանում, ինչի հետ համաձայն է նաև Բետելհեյմը, ում փրկեց իր և իր կարգավիճակի մասին այդ նույն ինքնատիրապետման սահմանում ասված ճշմարտությունը:

Կանոն 4.Միշտ կատարել սեփական կամքով թելադրված մի ինչ-որ գործողություն.

Հարկավոր է թույլ չտալ արտաքին աշխարհին դառնալ անհատի ակտիվության միակ աղբյուրը: Միշտ հարկավոր է կատարել մի գործողություն, որը կլինի սեփական նախաձեռնության արդյունք: Լինի դա առավոտյան մարմնամարզություն, ընդհանուր վերկացից 10 րոպե առաջ ատամների մաքրում, կամ սափրվել: Այդ գործողությունների հոգեբանական իմաստը այն է, որ մարդը կատարում է գործողություն, որը ընտրում է իր կամքով: Երբ անհատի ներաշխարհից անհետանում է սեփական գործունեությունը ծավալելու հնարավորությունը, այդ ժամանակ նա այլևս վերածվում է «կենսաբանական զանգվածի»:

Այս կանոնները այդքան էլ խորամանկ կանոներ չեն, սակայն դրանց հետևելը շատ դեպքերում ավելի դժվար է, քան «օրգանիզմի գոյատևման մարտավարության» կանոններին: Յուրաքանչյուր համակարգ, որը հիմնված է մարդու ներաշխարհից մարդկայինի դուրս մղման սկզբունքի վրա միշտ ձգտում է մադուն հարմակերպվել, որպես օօրգանիզմ գոյատևելու պարտադրանքին, քանի որ այդ պարագայում մարդիկ դառնում են համակարգի դաշնակիցներ:

«Այսպես ուրեմն, ի՞նչ է մարդը: Մարդը մի էակ է, որը ինքն է որոշում իր «Ով» լինելը: Մարդը նաև այն էակն է, ով հայտնագործել է գազային խցիկները, բայց միևնույն ժամանակ նաև այն էակն է, ով աղոթքը շուրթերին և հպարտ քայլվածքով մտնում է հենց այդ նույն գազային խցիկները»: Վ.Ֆրանկլ:

Հոդվածը բնօրինակից թարգմանեց «ՔԳ» ՀԿ «Ազատ Ուսանողների Ֆորում» Ուսանողական միության անդամ' Դավիթ Ֆիդանյանը


Կայքում տեղադրված հեղինակային հոդվածները և այլ տեղեկատվական հրապարակումները լրատվամիջոցների կողմից օգտագործվելու դեպքում հղումը կայքին պարտադիր է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ կարող է համընկնել խմբագրության կարծիքի հետ։

Դիտումներ`1905
Տեղադրվել է՝19:27:38 19-02-2014